Ռուս խաղաղապահներն ապահովում են աշխատանքի անվտանգությունը՝ Արցախի հեռավոր շրջաններում բջջային կապի և ինտերնետի վերականգնման համար
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են բջջային աշտարակի անվտանգ վերականգնումը՝ Արցախի Հանրապետության հեռավոր շրջանների շուրջ 5 հազար բնակիչների ապահովելու բարձրորակ բջջային կապով և գերարագ ինտերնետով: Այս մասին հաղորդվում է ՌԴ ՊՆ կայքում:
Մարտակերտի շրջանում՝ սահմանազատման գծի մոտ, ռուս խաղաղապահների հսկողության տակ գտնվող հեռահաղորդակցության ցանցերի աշխատակիցները վերանորոգման և վերականգնման աշխատանքներ են կատարել բջջային կապի ալեհավաք կառույցներում և փոխարինել ռելեային սարքավորումները:
«Այսօր մեր խնդիրն է ապահովել բջջային աշտարակի աշխատանքի անվտանգությունը, որը գտնվում է սահմանազատման գծի մոտ: Այդ կապակցությամբ ընկերության ղեկավարությունը դիմել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությանը` աշխատանքի անվտանգությունն ապահովելու խնդրանքով»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսանդր Զայցևը:
Արցախի հեռավոր շրջաններում աշխատանքներ են տարվում բջջային կապի աշտարակները ժամանակակից արևային վահանակներով վերազինելու ուղղությամբ, որոնք ապահովում են բջջային կապի և գերարագ ինտերնետի անխափան աշխատանքը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան