Մեկ շաբաթում հանցագործությունների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 48 հաղորդում․ ԱՀ ՆԳՆ
Արցախի հանրապետության ՆԳ նախարարության ոստիկանությունն ամփոփել է շաբաթը։ Ըստ այդմ՝ 2021 թվականի օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում Ոստիկանության 1-02 Հերթապահ մասում հանցագործությունների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 48 հաղորդում, որից 28-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է:
«Ծառայողների կողմից ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու և կայուն հասարակական կարգ ու կանոն պահպանելու ուղղությամբ:
Յոթ օրվա ընթացքում բացահայտվել է նախկինում կատարված հանցագործության 2 դեպք:
Նախորդ շաբաթվա համեմատ ավելացել է մարմնական վնասված հասցնելու դեպքերը: Այս մասով ստացվել է 8 հաղորդում: Ոստիկանության ծառայողները բացահայտել են բոլոր դեպքերը և նախապատրաստել նյութեր:
Քաղաքացիների առողջության, պետության և հասարակության անվտանգության ապահովման նպատակով Ոստիկանության քրեական հետախուզության վարչության և շրջանային բաժինների ծառայողները թմրամոլության դեմ ուժեղացված պայքար են տանում: Շաբաթվա ընթացքում շրջանառությունն արգելված թմրամիջոցների հայտնաբերման 4 դեպք է գրանցվել, բոլորն էլ՝ բացահայտվել են:
Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում Հերթապահ մասում գրանցվել է խարդախության 1, անձնական ունեցվածքի գողության 2, ապօրինի ծառահատման և թունավորման մեկական դեպքեր:
Ավտոտրանսպորտային միջոց փախցնելու մեկ փորձ է կատարվել: ՀՀ Արմավիրի մարզ Մերձավան գյուղի բնակիչն իրեն պատկանող «Մերսեդես-Բենց» ավտոմեքենայում քնած ժամանակ, անհայտ անձը փորձել է այն առևանգել Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների 35 հասցեից: Մեքենայի տիրոջ արթնանլուց հետո Մաշտոցի 7ա հասցեի մոտակայքում կանգնեցրել է ավտոմեքենան և դիմել փախուստի:
Ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս պարզվել է, որ նշված արարքը կատարել է ՀՀ Արագածոտնի մարզ Օշական համայնքի բնակիչը (ծնված 1990թ): Վերջինս բերման է ենթարկվել ոստիկանության քաղաքային վարչություն:
Ա.Առաքելյան փողոցի թիվ 8ա տան բակում հայտնաբերել է տղամարդու դիակ: Ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ դիակի զննությամբ ձախ ձեռքի արմնկի վրա հայտնաբերվել է քերծվածք: Բռնության այլ հետքեր՝ չեն եղել: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության քաղաքային վարչությունը:
Համակարգի ստորաբաժանումները հանրապետության տարածքում շարունակում են իրականացնել շուրջօրյա կազամակերպված աշխատանք: Կայուն հասարակական կարգ ու կանոնի և նեքին անվտանգության պատշաճ ապահովումը՝ ՆԳ նախարարության հիմնական առաքելությունն է»,- նշված է հաղորդագրությունում։