Հանցագործությունը դեռ ավարտված չէ. Արամ Թալալյան
«Հայոց ցեղասպանությունից 100 տարուց ավելի տարի է անցել, իրականության մեջ ոչինչ չի փոխվել: Հիմա նույն պատկերն է ինչ ցեղասպանությունից առաջ եղած տարիներն ու նույնիսկ հետ»,- ասուլիսում ասաց անվանի հայ երաժիշտ Արամ Թալալյանը:
Նրա խոսքով, ՀՀ-ն իրավունք չունի իր վրա վերցնելու հաշտեցնելու խնդիրը, քանի որ 8-9 միլիոնոնց սփյուռք կա, որն առաջացել է հենց ցեղասպաության պատճառով:
«Միգուցե դե յուրե քիրվայություն հայտարարելու իրավունք ունի Հայաստանը, բայց բարոյական իրավունք չունենք, քանի որ կան մարդիկ, որոնք Արևմտյան Հայաստանի հողերի ժառանգներն են:
Ամբողջ տարածաշրջանը թշնամի դարձրեցինք մեզ, մի հատ էլ Սփյուռքն ենք հանելու մեր դեմ:
Վաղուց պարզ է, որ գերիշխող մեծամասնությունը` և ներսում, և դրսում, չի ընդունում այդ գաղափարը»,- նշեց Ա. Թալալյանը:
Նրան սարսափացնում է, որ միշտ նույն սխալ է կրկնում հայ ժողովուրդը, հայկական էլիտայի դրվածքն է շատ մեծ դեր խաղացում. «Ոնց որ թե ինչ որ հիվանդության վիրուս է, թուրքավիրուս է, գալիս է, գրավում է, հետո սարսափելի մահեր, զոհեր, տույժեր, հետո զարթոնք ու հաջորդ սերունդը էլի մոռանում է այդ ամենը:
Ինչքան կարելի է նույն սխալը գործել»,- ասաց Արամ Թալալյանը:
Նա ընդգծեց՝ պահպանողական ոչ մի բնազդ չի գործում:
Արվեստագետը նշեց՝ չգիտի, թե նախկին իշխանություններն ինչքանով էին կառուցողական, բայց այնտեղ մի հստակ վեկտոր կար, որ չեն կարող ապրել միասին` ոչ ադրբեջանցիների, ոչ թուրքերի հետ, ինչը դարերով պարզված բան է:
Նա ասաց, որ ամեն ինչ արվել է համաշխարհային տուրոդմփոցը տուն բերելու համար:
Արամ Թալալյանի խոսքով, պետք է գիտակցել, որ չպետք է սպասել ազգային փրկիչ հերոսի, ամեն մեկն իր տեղում պետք է իր գործի իր հնարավորությունների սահմաններում:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու ՀՀ բարձրագույն ղեկավարությունը Արցախի Հանրապետության 30-ամյակի առիթով չգնացին Արցախ, Ա. Թալալյանն ասաց. «Որովհետև հանցագործությունը դեռ ավարտված չէ»:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան