Հայաստան» խմբակցությունն Արթուր Ղազինյանին կրկին առաջարկեց Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնին
«Հայաստան» խմբակցությունն այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում կրկին առաջարկեց պարգամավոր Արթուր Ղազինյանի թեկանծությունը: Նախորդ նիստում ՔՊ-ական պատգամավորները դեմ էին քվեարկել նրա թեկնածությանը:
Նիստի մեկնարկին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ ըստ Դոնթի բանաձևի, հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնն ընդդիմությանն է պատկանում և առաջին նիստում նրա չընտրվելուց հետո, «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն, 5 օրվա ընթացքում կարող է առաջ քաշել նոր թեկանծություն:
Արթուր Ղազինյանի թեկնածությունը ներկայացնող «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ խմբակցությունը կրկին առաջարկում է Արթուր Ղազինյանի թեկանծությունը:
«Մենք վերհաստատում ենք մեր այն պնդումը և պահանջը, որ պարոն Ղազինյանը լիարժեքորեն համապատասխանում է այս հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնին»,-հայտարարեց Արծվիկ Մինասյանը և շեշտեց, որ անձնական կարծիքները չպետք է հիմք դառնան ընդդիմության թեկնածուին ընտրելու համար:
Արծվիկ Մինասյանը նաև շեշտեց, որ «Հայաստան» խմբակցությանը ժողովրդի տված մանդատն է ապահովում հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը և ընդդիմությունն է որոշում իր թեկնածուին, իսկ ՔՊ պատգամավորները պետք է հարգեն ժողովրդի քվեն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան