Այդ դիրքում իմ ներկայությունը քաղաքական առումով վտանգ է ներկայացնում այսօրվա իշխանության համար. Արթուր Ղազինյան
Աժ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանի համար անակնալ չէր, որ այսօր երկրորդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում:
«Իհարկե անակնկալ չէր»,- ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ա. Ղազինյանը:
Հարցին՝ երրորդ անգամ նորից կառաջադրվի՞ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում, նա պատասխանեց. «Դա կորոշի խմբակցությունը…. 3-րդ, 4-րդ, 7-րդ անգամ: Կարծես խմբակցության քարտուղարը ներկայացրեց խմբակցության անփոփոխելի որոշումը, այն է՝ առաջադրել այս պաշտոնում իմ թեկնածությունը: Հանձնաժողովի աշխատանքների նման ոճի, նման անբովանդակության համար թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն իշխանությունն է հանձնաժողովի կազմով և իր ղեկավարով»:
Նա նշեց, որ խնդիրն իր անձի հետ է կապված. «Նրանք ունեն վերապահում: Չգիտեմ՝ այդ վերապահումը կապված է իմ մասնագիտական որակավորման, իմ հետևողականության, սկզբունքայնության, մինչև վերջ փորելու և իրականությունը բացահայտելու իմ հանձնառության հետ, միգուցե վախենում են, ինչ-որ բան ունեն թաքցնելու:
Այդ դիրքում իմ ներկայությունը քաղաքական առումով վտանգ է ներկայացնում այսօրվա իշխանության համար: Թող փորձեն մեզ ապացուցել, որ դա անձնավորված չէ և կապ չունի հետագայում քննիչ հանձնաժողովի գործունեության հետ»:
Արթուր Ղազինյանի դիտարկմամբ, քանի դեռ հանձնաժողովի նախագահն ընտրված չէ, յուրաքանչյուր նիստի օրակարգում այդ հարցը պետք է ներառվի, քանի որ նախագահի տեղակալ չլինելը նշանակում է հանձնաժողովը մինչև վերջ կազմավորված չէ:
«Եթե իշխանությունը ցանկանում է ապահովել հանձնաժողովի բնականոն աշխատանքը, ապա, կարծում եմ, պետք է անձնային խնդիրները չխոչընդոտեն:
Բայց այն, ինչ տեղի ունեցավ այսօր այս դահլիճում՝ ես դարձել էի իշխանությունների հարվածների թիրախը, քանի որ համարձակ եմ գտնվել արտահայտելու իմ դիրքորոշումները, կարծիքները, որակումները, մինչև վերջ կանգնած եմ եղել այդ դիրքում, որևէ հետ նահանջի քայլ չեմ անում»:
Լրագրողի հիշեցմանը, որ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հորդորել է իրեն ներողություն խնդրել ուսանողներից շիշ նետելու իր պահվածքի համար, Արթուր Ղազինյանն ասաց. «Եթե ես մի օր հանկարծ որոշեմ հետևել Անդրանիկ Քոչարյանի հորդորին, դա, կարծում եմ, իմ գիտակցությանը լուրջ վնաս կհասցնի, հետևաբար, չեմ պատրաստվում հետևել որևէ հորդորի»:
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ պատգամավորները երկրորդ անգամ դեմ քվեարկեցին Արթուր Ղազինյանի թեկնածությանը
- Հայաստան» խմբակցությունն Արթուր Ղազինյանին կրկին առաջարկեց Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնին
- Ղազինյան. ՌԴ ՊՆ-ը իր պաշտոնական փաստաթղթում Արցախը ճանաչել է որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
- «Ժողովուրդ». Նոր մանրամասների ԱԺ ծեծկռտուքից. Գեղամ Նազարյանի աչքին հարվածել է Հակոբ Ասլանյանը, իսկ Արթուր Ղազինյանին՝ Արսեն Թորոսյանը
- ՔՊ-ն դեմ քվեարկեց Արթուր Ղազինյանին
- Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին ստորագրելով այդ փաստաթուղթը, պետք է ստորագրեր նաև մեկ այլ փաստաթուղթ՝ հրաժարականի դիմում. Ղազինյան
- Այդ վիրավորանքն ուղղված էր պաշտպանության բոլոր նախարարներին, միգուցե նաև ներկայիս. Ղազինյան
- Հարձակում տեղի ունեցավ իմ վրա, ընդ որում՝ մի քանի հոգով. Արթուր Ղազինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան