Աֆղանստանի դիմադրության ուժերը ժխտում են «Թալիբանի» կողմից տարածված Փանջշերը վերահսկելու մասին լուրը
Երկուշաբթի օրը Աֆղանստանի Փանջշեր նահանգում գտնվող Ազգային դիմադրության ճակատը(ԱԴՃ) հերքել է «Թալիբան» շարժման հայտարարությունը տարածաշրջանը վերահսկողության տակ վերցնելու վերաբերյալ և հայտնել, որ կշարունակի դիմադրել գրոհայիններին: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Փանջշերը գրավելու մասին թալիբների հայտարարությունը սուտ է: Մենք վստահեցնում ենք Աֆղանստանի ժողովրդին, որ թալիբների և նրա հանցակիցների հետ պայքարը կշարունակվի մինչև արդարության և ազատության վերականգնումը»,-ասվում է ԱԴՃ-ի Twitter-ում: .
Ավելի վաղ «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդը հայտարարել էր, որ շարժումը լիովին վերահսկողություն է հաստատել Փանջշիր նահանգում՝ վերջինը, որը վերահսկում էին նրանց չենթարկվող զինյալները:
Թալիբանը լայնածավալ գործողություն սկսեց Աֆղանստանում վերահսկողություն հաստատելու համար այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը գարնանը հայտարարեց իր զինված ուժերը երկրից դուրս բերելու մտադրության մասին: Օգոստոսի 15-ին Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հրաժարական տվեց ու լքեց երկիրը, և «Թալիբան» շարժման մարտիկներն առանց կռվի մտան Քաբուլ:
Թալիբանների հետ չհամագործակցող ուժերը դիմադրություն կազմակերպեցին Փանջշերում ՝ դաշտային հրամանատար Ահմադ Շահ Մասուդի որդու (1953-2001)՝ Ահմադ Մասուդի գլխավորությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Թալիբանը հայտարարել է, որ շահագրգռված է ՌԴ-ի, Իրանի և Պակիստանի հետ հարաբերությունների մեջ
- Թալիբանը Փանջշերում հաջողություններ է գրանցում՝ Պակիստանի բանակի հետախուզության ղեկավարի` Քաբուլ այցից հետո․ իրանագետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան