Բոլիվիայում բնակվող յուրատեսակ որսորդական շունն երկու քիթ ունի
Բոլիվիական երկու քիթ ունեցող հատուկ որսորդական շնատեսակին անվանում են «անդյան վագր»: Այս մասին գրում է «odditycentral.com»-ը։
Այս ցեղատեսակի գոյության մասին պատմություններ ու լեգենդներ են հյուսվել դեռևս անցյալ դարի սկզբից:
Ամազոնյան արևադարձային անտառներում բնակվող շան մասին առաջին պատմությունները թվագրվում են 1913 թվականին, երբ ժամանակի հայտնի հետազոտողներից մեկը՝ գնդապետ Փերսի Ֆորսեթը պատմել է շան գոյության մասին, սակայն նրան չեն հավատացել:
Այնուհետև 2000-ականներին արդեն նման պնդումներով հանդես է եկել մեկ այլ հետազոտող-ճանապարհորդ, գնդապետ Ջոն Բլեշֆորդն՝ այս անգամ ապացույցներ ներկայացնելով լուսանկարների տեսքով:
Այս ցեղատեսակը հայտնի է որպես բոլիվիական, սակայն կա կարծիք, որ այն իսպանական Pachon Navarro ցեղատեսակից է բուծվել դեռևս «կոնկիստադորների» ժամանակներում: Այս ցեղատեսակի շները հիմնականում օգտագործվում են վագրերի դեմ որսի ժամանակ, քանի որ լավ հոտառություն ունեն: Այդտեղից էլ առաջացել է շան անունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա