Կրթություն, գիտություն 13:08 06/09/2021 Հայաստան

ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտական խումբը գրանցել է մի կարևոր արդյունք

ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտական խումբը` ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանի ղեկավարությամբ, ստացել է մի կարևոր գիտական արդյունք, որը թույլ է տալիս ավելի ճշգրիտ բնութագրել լույս-ատոմ ռեզոնանսային փոխազդեցությունը։ Կիրառական առումով այս արդյունքը կարող է օգտագործվել անընդհատ լազերային ճառագայթման կոհերենտության և մեներանգության աստիճանի որոշման համար։

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունից մանրամասնում են, որ լազերային լույսի դաշտում ատոմը պարբերաբար կլանում և ճառագայթում է ֆոտոններ` անցնելով մեկ վիճակից մյուսին (այսպես կոչված «Ռաբիի տատանումներ»): Ատոմական միջավայրում (գազում, որտեղ ատոմների թիվը միլիոններ են) Ռաբիի տատանումներ կարող են գրանցվել լազերային դաշտի կտրուկ միացման պահին, որից հետո դրանք աստիճանաբար մարում են, և ձևավորվում է կայուն վիճակ (փոխազդեցության «ստացիոնար» ռեժիմ): Այդ ռեժիմն այսօր մանրամասն հետազոտված է, և այն բազմաբնույթ արժեքավոր կիրառությունների հիմքում է:

«Կատարված էքսպերիմենտն առաջին հայացքից ծայրահեղ պարզ է. լազերային ճառագայթումն անցնում է ռուբիդիումի ատոմական գոլորշու միջով, և անցած լույսը գրանցվում է ֆոտոընդունիչով: Ստացիոնար պրոցեսները գրանցելու համար ավանդաբար օգտագործվում է դանդաղագործ ֆոտոընդունիչ և ելքում գրանցվում է ժամանակի մեջ անփոփոխ ազդանշան:

Մենք այս խնդրի համար առաջին անգամ օգտագործել ենք գերարագագործ և զգայուն ֆոտոընդունիչ, որն ունակ է գրանցել ազդանշանի փոփոխությունները գերկարճ ժամանակում (< 10-9 վայրկյան), և անփոփոխ ազդանշանի փոխարեն անմիջապես գրանցվել են ազդանշանի կտրուկ տատանումներ, որոնք առաջին հայացքից թվում են անկանոն: Տատանվող ազդանշանի վերլուծությունը «Ֆուրիեի արագ փոխակերպման» սարքով ցույց տվեց, որ տատանումների միջին հաճախությունը համապատասխանում է հենց լազերի տվյալ ինտենսիվությանը համապատասխանող Ռաբիի հաճախությանը:

Արդյունքը թվում է զարմանալի, քանի որ գործ ունենք անընդհատ լազերային լույսի հետ: Այստեղ հարց է ծագում՝ իսկ որքանո՞վ անընդհատ է «անընդհատ» համարվող ճառագայթումը: Իրականում, ցանկացած լազեր կատարյալ չէ, դրա ճառագայթումը ենթակա է փուլային խզումների, որի արդյունքում մեներանգությունը որոշ չափով խախտվում է: Դա հաստատվեց փորձում: Օգտագործեցինք երկու տարբեր լազեր, և ազդանշանի տատանումներն ավելի մեծ էին ավելի մեծ սպեկտրալ լայնությամբ լազերի դեպքում: Այսինքն՝ պարզ փորձարարական եղանակով հնարավոր է նաև բնութագրել լազերային ճառագայթման «որակը»»,- ասել է Արամ Պապոյանը:

Ուղղակիորեն գրանցված ռուբիդիումի գոլորշու ռեզոնանսային բացթողման ազդանշանը (а) և համապատասխան Ֆուրիեի արագ փոխակերպման սպեկտրը (b): Կարմիր կորերը՝ միջինացված ազդանշաններն են:

Սկզբնական արդյունքը ստացվել է Արամ Պապոյանի և ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Սվետլանա Շմավոնյանի կողմից։ 2021 թ. ձեռնարկվել են երևույթը գերնեղ օպտիկական բջիջներում հետազոտելու աշխատանքներ, որոնց ներգրավվել են ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի երիտասարդ գիտաշխատող Արմեն Սարգսյանը և ինստիտուտում ինտերնատուրայի ծրագրով պատրաստվող Ֆրանսիայի Բուրգունդիա Ֆրանշ-Կոնմտե համալսարանի ուսանող Ռոդոլֆ Մոմյեն։ Գիտափորձերը կշարունակվեն ֆրանսիացի ուսանողի Հայաստան հաջորդ այցելության ընթացքում՝ արդեն համատեղ ասպիրանտի կարգավիճակով։

Հետազոտության արդյունքը տպագրվել է 2021 թ. հեղինակավոր միջազգային «Optics Communications» ամսագրում (ազդեցության գործակիցը՝ 2.125)։

Առ այսօր այս գիտական արդյունքի վերաբերյալ դրական արձագանքներ են ստացվել ոլորտի հեղինակավոր մասնագետներ՝ Ի. Նովիկովայից (ԱՄՆ), Չ. Ադամսից (Մեծ Բրիտանիա), Դ. Բուդկերից (Գերմանիա), Ա. Ակուլշինից (Ավստրալիա), Մ. Աուզինշից (Լատվիա):

Հետազոտությունը կատարվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորմամբ իրականացվող 18T-1C234 – «Ալկալի մետաղների գոլորշիներում ատոմային բնակեցումների ղեկավարումը ռեզոնանսային փոխազդեցության ոչ ստացիիոնար ռեժիմում» նախագծի շրջանակներում (2018-2020 թթ.)։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:00
Հայաստանի տարբեր շրջաններում գետնաբուքը շարունակվում է
Այս պահին հանրապետության մի շարք մարզերում՝ Սյունիքում, Գեղարքունիքում, Լոռիում, Կոտայքում և Արագածոտնում, դիտվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ...
Աղբյուր` Panorama.am
22:57
Սարսափելի դեպք Կրասնոյարսկում. Ուսանողուհին ծննդաբերել է զուգարանում, ապա երեխային գցել աղբամանի մեջ
Սարսափելի դեպք է տեղի ունեցել Կրասնոյարսկի շրջանում։ Կանսկ քաղաքում 17-ամյա ուսանողուհին ծննդաբերել է հանրակացարանի զուգարանում, ապա նորածին...
Աղբյուր` Panorama.am
22:52
Վրաստանում անչափահաս երեխան և նրա ընտանիքը մնացել են ձյան տակ
Վրաստանի ներքին գործերի նախարարության բոլոր համապատասխան ստորաբաժանումներն արդեն երրորդ օրն է, ինչ աշխատում են արևմտյան Վրաստանում առատ ձյան...
Աղբյուր` Panorama.am
22:45
Խոշոր վթար «Արծվի թևեր»-ի մոտ
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 25-ին, ժամը 19:14-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ագարակ...
Աղբյուր` Panorama.am
22:20
ԴՕԿ կուսակցությունը մեկնաբանում է Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերը
Վարդան Ղուկասյանի հիմնադրած ԴՕԿ կուսակցությունը ֆեյսբուքյան էջում տարածել է հայտարարություն, որտեղ անդրադառնում է նաև Ղուկասյանի ձերբակալության...
Աղբյուր` Panorama.am
22:03
Բաքվում շինծու դատավարության ընթացքում Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է
Բաքվում գերության մեջ գտնվող Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարության ժամանակ Վարդանյանի...
Աղբյուր` Panorama.am
21:40
Սլավիկ Գալստյանը հաղթեց օլիմպիական չեմպիոնին
Սլավիկ Գալստյանը PWL-8 (Professional Wrestling League) լիգայում 5:4 հաշվով հաղթեց Օլիմպիական և Աշխարհի չեմպիոն, կուբացի Լուիս Օրտա Սանչեսին:...
Աղբյուր` Panorama.am
21:30
Մյունխենի օդանավակայանը կաթվածահար կլինի
Գերմանիայի երկրորդ ամենածանրաբեռնված` Մյունխենի օդանավակայանը, փետրվարի 27-28-ը կաթվածահար է լինելու աշխատողների գործադուլի պատճառով: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
21:18
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանի միջնորդությունն անհիմն է ճանաչել և թողել առանց քննության
Փետրվարի 25-ին Բաքվում շարունակվեց Հայաստանի քաղաքացի Ռուբեն Վարդանյանի դեմ Ադրբեջանի կողմից հարուցված  շինծու  քրեական գործը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
21:09
Առողջապահության նոր տարին գարնանն է, իսկ հիվանդ քաղաքացիները թող սպասեն․ Ծաղիկ Վարդանյան
Առողջապահության կազմակերպիչ, ԱՆ նախկին պաշտոնյա Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Առողջապահության նախարարությունում տարին սկսվում է գարնանից...
Աղբյուր` Panorama.am
21:07
Երևանն ստացել է «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ Բաքվի պատասխանը
«Ազատությանը» հաղորդել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը
Աղբյուր` Panorama.am
20:53
Մակրոնը չի հաջողվում Թրամփից ստանալ աջակցություն՝ Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցում
 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի կարողացել հասնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությանը՝  հակամարտության ավարտին եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
20:42
Սաստիկ բքի պատճառով Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Մ-2-Շինուհայր-Տաթև ավտոճանապարհները փակ են
Փետրվարի 25-ին՝ ժամը 20:40-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Մ-2-Շինուհայր-Տաթև ավտոճանապարհները փակ են բոլոր...
Աղբյուր` Panorama.am
20:31
Սկանդալային ձայնագրություն` «փողը չեն մուծում, մի´ քշեք»․ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն մեկնաբանություն չունի
Համացանցում ձայնագրություններ են տարածվել ավտոբուսի վարորդների և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ղեկավար անձնակազմի միջև եղած տարբեր...
Աղբյուր` Panorama.am
20:24
Մտահոգիչ է ընդդիմադիր գործիչների հանրային խոսքը սահմանափակելուն ուղղված գործելակերպը․ ՔԻՀԿ
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հայտարարություն է տարածել  Էդգար Ղազարյանի քաղաքական հետապնդման մասին։ Հայտարարության մեջ ասվում...
Աղբյուր` Panorama.am
20:05
Ուրարտուն հաղթեց Արարատ-Արմենիային․ Կալուկյանը նորամուտը նշանավորեց գոլով
Fastex Պրեմիեր Լիգայի 2024/25թթ․ մրցաշրջանի 20-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվելիս արտագնա հաղթանակ տարավ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Այս պահին հանրապետության մի շարք մարզերում դիտվում է քամու ուժգնացում և գետնաբուք
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է․ «Հարգելի քաղաքացիներ, այս պահին հանրապետության մի...
Աղբյուր` Panorama.am
19:34
Առողջապահության նախարարությունը հերթական անտրամաբանական օպտիմալացումն է պլանավորում․ Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է․ «Առողջապահության «սև սիրտ», Նանուշյանի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Հայաստանն Ադրբեջանին ներկայացրել է սպառազինությունների փոխադարձ վերահսկման առաջարկ․ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթ է ունեցել Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում։ Ելույթում, մասնավորապես, ասել է․ «Ուրախ...
Աղբյուր` Panorama.am
19:00
Փորձ է արվում այս գործն ինչ-որ կերպ վերակենդանացնել․ փաստաբանը՝ Ռոբերտ Քոչարյանի ու նախկին այլ պաշտոնյաների գործի մասին
«Խնդիրն նրանում է, որ մենք ունենք օրինականության այնպիսի անջրպետ, որ դա որևէ ձև հաղթահարել չենք կարողանում։ Նախկինում երբևէ մի իրավիճակ...
Աղբյուր` Panorama.am
18:34
Ես ազատության մեջ եմ, խոսքս՝ բանտում․ Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է․ «Ես ազատության մեջ եմ, խոսքս՝ բանտում»։ Օրերս հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
18:21
Եգիպտոսի «Port Said» քաղաքի մոտակայքում վթարի ենթարկված նավը հասել է Ստամբուլ
Փետրվարի 12-ին ամերիկյան «Harry S. Truman» (CVN 75) ավիակիր նավի հետ բախված թուրքական «Beşiktaş-M» բեռնատար նավը նկատվել...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ուկրաինայի համար խաղաղության ծրագիրը մշակվում է ոչ թե Եվրոպայում, այլ Սաուդյան Արաբիայում․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․ «ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի գործողությունները հուշում են, որ մշակվել է նոր քաղաքական դոկտրին։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մրցույթ` Վրաստանի բուհերում 2025-2026 ուստարում մագիստրոսական կրթություն ստանալու համար
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025-2026 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Վրաստանի բարձրագույն...
Աղբյուր` Panorama.am
17:56
Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհը փակած և «դրիֆթ» կատարած տղամարդիկ ձերբակալվել են
Փետրվարի 24-ին համացանցում տեսանյութ էր շրջանառվում, թե ինչպես է «ԲՄՎ»-ի վարորդը նույն օրը՝ կեսօրին, հարսանեկան արարողության...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ադրբեջшնgիները վնասել են Արցախի մի շարք բնակավայրերի բնամշակութային լանդշաֆտները
Google Earth արբանյակային քարտեզի 2023 թվականի հունիսին արված լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական կողմը զգալիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:37
Հարժիս-Շինուհայր ճանապարհահատվածում բուք է
Փետրվարի 25-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Թալինի, Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Ճանապարհային դեպարտամնետ հիմնադրամից հայտնում...
Աղբյուր` Panorama.am
17:14
2024 թ.-ին Հայաստանում համարակալվել և հաշվառվել է 195.400 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի. Տիգրան Ալեքսանյան
Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը վերջին 10 տարում նվազել է մոտ 30 %-ով: Ըստ այդմ, պակասել է խոշոր և մանր եղջերավոր,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին
13:23 25/02/2025

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}