Իրանը սատարում է Աֆղանստանում համապարփակ կառավարության ձևավորմանը
Իրանի արտգործնախարարի Աֆղանստանի հարցերով հատուկ ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը սատարում է Աֆղանստանում համապարփակ կառավարության ձևավորմանը: Այս մասին գրում է Pars Today-ը։
Մոհամմադ Էբրահիմ Թահերյանը կիրակի օրը Աֆղանստանի հարևան երկրների հատուկ ներկայացուցիչների վիրտուալ հանդիպման ժամանակ ընդգծել է աֆղան ժողովրդի ցավին ու խնդիրներին ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը:
Նա նշել է. «Աֆղանստանում խաղաղություն և անդորր հաստատել հնարավոր կլինի միայն բոլոր էթնիկ խմբերի մասնակցությամբ համապարփակ կառավարության ձևավորման դեպքում»:
Աֆղանստանի հարևան երկրների հատուկ ներկայացուցիչներն այսօր կայացած վիրտուալ հանդիպման ժամանակ քննարկել են այդ երկրի զարգացումները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան