
Զոհված զինվորների որոնման հարցում ԿԽՄԿ-ն համագործակցում է ռուս խաղաղապահների հետ
ԿԽՄԿ-ն սերտորեն համագործակցում է ԼՂ-ում ռուս խաղաղապահների հետ՝ հումանիտար հարցերում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Աշխատանքի հիմնական ուղղությունը զոհված զինվորների մարմինների որոնումն է»,-ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տարածաշրջանային պատվիրակության ղեկավար Իխտիյար Ասլանովը։
«Տարածաշրջան ռուսական խաղաղապահ ուժերի ժամանումից ի վեր մենք աշխատում ենք նրանց հետ: Եվ մեր համագործակցությունը շատ սերտ է: Իմ գործընկերները շատ հաճախ հանդիպում են խաղաղապահ ուժերի հրամանատարության և դաշտերում գտնվող զինվորների և սպաների հետ»,- հայտնել է նա:
Ասլանովը նաև ընդգծել է, որ այս պահին աշխատանքի հիմնական առանցքը զոհված զինվորների մարմինների որոնումն է, որոնք հանձնվում են նրանց ընտանիքներին:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին