Քաղաքական 14:22 06/09/2021 Հայաստան

06.09.2021. «Հենակետ». Տեղի է ունեցել առաջին փորձնական թռիչքը Բաքվից դեպի Վարանդա

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ  անցած շաբաթվա ընթացքում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին.

«Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ

Օգոստոսի 30-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարի ղեկավարությամբ ծառայողական խորհրդակցություն է անցկացվել կենտրոնական հրամանատարական կետում։ Վերլուծելով իրավիճակը՝ Զաքիր Հասանովը հանձնարարել է անհապաղ պատասխան տալ հայկական «սադրանքներին»։

Շաբաթվա ընթացքում Նախիջևանի առանձին զինված բանակի հատուկ ստորաբաժանումներում անցկացվել են հատուկ մարտավարական վարժանքներ։ Առանձին համազորային բանակի մոտոհրաձգային կազմավորումներում էլ անցկացվել են մարտական կրակով զորավարժություններ։ Իսկ առանձին համակցված սպառազինության հատուկ ջոկատներում անցկացվել են ցուցադրական պարապմունքներ «Մարտավարական գործողություններ դժվարին լեռնային շրջաններում» թեմայով:

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի ռազմաօդային ուժերի 4 մարտական ինքնաթիռ (երկու ՄիԳ-29 և երկու ՍՈւ-25) ժամանել է Թուրքիա: Նրանք մասնակցելու են Թուրքիայի ռազմաօդային ուժերի հետ համատեղ Կոնյա քաղաքում «TurAz Şahini--2021» թռիչքային-մարտավարական համատեղ վարժանքներին, որոնք կտևեն մինչև սեպտեմբերի 17 -ը:
Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրի համաձայն ՝ երկու երկրների զինծառայողները համատեղ զորավարժություններ են սկսել: Զորավարժությունների հիմնական նպատակը մարտական գործողությունների ընթացքում երկու երկրների բանակային ստորաբաժանումների փոխգործակցության կատարելագործումն է։ Համատեղ վարժանքը կտևի մինչև սեպտեմբերի 12 -ը:

Ավարտվել է «Հրետանային կրակի վարպետներ» մրցույթը, որն Ղազախստանի գվարդիական կայազորում անցկացվում էր «Միջազգային բանակային խաղեր-2021» -ի շրջանակներում: Մրցույթի արդյունքներով ադրբեջանցի հրետանավորները զբաղեցրել են երրորդ տեղը։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, ոև Ադրբեջանը ձեռք է բերել ՀՕՊ համակարգեր ոչնչացնող թուրքական SOM թևավոր հրթիռներ։ Հիշեցնենք, որ կատարելագործված SOM թևավոր հրթիռների գնման պայմանագիրը Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը ստորագրել էր 2021 թ-ի սկզբին Անկարայում:

Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունից հայտնել են, թե ՆԱՏՕ-ն և նրա առանձին դաշնակիցները շարունակում են համագործակցել Ադրբեջանի հետ բազմաթիվ ոլորտներում՝ ներառյալ բարեփոխումները անվտանգության և պաշտպանության ոլորտում, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարում:

Ռուսաստանի կասպյան նավատորմի հրամանատարի տեղակալ Սերգեյ Եկիմովը հայտարարել է, թե սեպտեմբերի սկզբին Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ղազախստանի նավերը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն Կասպից ծովում «Ծովային գավաթ» մրցույթի ավարտից հետո։

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, թե Թուրքիայի զինված ուժերը նպաստում են խաղաղության հաստատմանը Ադրբեջանում, Լիբիայում, Քաթարում, Սոմալիում, Բոսնիա և Հերցեգովինայում, Կոսովոյում: Աքարը շնորհակալություն է հայտնել ադրբեջանցի խաղաղապահ ուժերին Քաբուլի օդանավակայանում ծառայության համար:
Ադրբեջանական կառավարության որոշմամբ 2021-2025 թթ․ պատերազմի զոհերի ու վիրավորների ընտանիքներին կտրվի 11 000 բնակարան։ Ըստ միջազգային ռազմական փորձագետների՝ Բաքուն թաքցնում է զոհերի ու վիրավորների թիվը, սակայն այս տիպի միջոցառումներն աստիճանաբար բացահայտում են իրական կորուստները։

Ադրբեջանական լրատվականները նշել են, թե 44-օրյա պատերազմից մի քանի ժամ առաջ ադրբեջանական հատուկ ծառայություններին հաջողվել է վերահսկողություն հաստատել ԼՂ ում հայկական բջջային ընկերության տեխնիկական կառավարման համակարգի վրա։

Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության մասին

Շաբաթվա ընթացքում շարունակվել է Գեղարքունիքի ու Սյունիքի հայկական դիրքերում ստեղծված անհանգիստ վիճակը, քանի որ ադրբեջանական զինվորականները պարբերաբար սադրանքների են դիմել՝ գնդակոծելով հայկական դիրքերը, միտումնավոր հրդեհելով մեր տարածքները։ Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը նաև Արցախի հետ սահմանին։ 
Ադրբեջանցիները կրակելու միջոցով հրդեհներ են առաջացրել սահմանի երկայնքով։ Հրդեհներից հատկապես տուժել են Գեղարքունիքի մարզի Կութ և Սոթք համայնքները։

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե Գեղարքունիքում ադրբեջանական զինծառայողների գցած հրդեհներն այրում են ոչ միայն արոտավայրերն ու խոտհարքները, այլ նաև խոտը, որ մարդիկ չարչարանքով հնձել, պաշարել են ձմեռվա համար: Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է ՀՀ ՄԻՊ-ի հայտարարությունը ադրբեջանցի զինծառայողների կողմից սահմանամերձ շրջաններում արոտավայրերի դիտավորյալ հրկիզման վերաբերյալ:

ՌԴ արտգործնախարար Սերգոյ Լավրովը նշել է, թե հայ-ադրբեջանական սահմանագոտում ստեղծված իրավիճակը պետք է լուծվի բացառապես դիվանագիտական ճանապարհով: Իսկ երկարաժամկետ կարգավորումը հնարավոր է միայն սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի դեպքում։

Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին

Վագիֆի պոեզիայի օրերի բացման պաշտոնական արարողության ժամանակ Իլհամ Ալիևը Շուշիում հայտարարել է, որ քաղաքի գլխավոր հատակագիծը պատրատ է: Նրա հավաստիացմամբ, առաջիկայում բնակիչները կսկսեն վերադառնալ Շուշի: Ալիևի խոսքով՝ առաջին փուլում ենթադրվում է կառուցել 25 երեք-չորս հարկանի շենքեր։ Շուշիի նոր բնակելի տարածքում կլինի 6 թաղամաս, որտեղ կբնակվի ավելի քան 2 հազար մարդ:

Ալիևը նաև հայտարարել է, թե Շուշիի «Ղարաբաղ» հյուրանոցը կլինի հինգաստղանի և կունենա 150 համար։ Ըստ Ադրբեջանի նախագահի՝ հյուրանոցի տեղն ինքն է ընտրել, քանի որ այդ տեղում իրենց ցավ պատճառելու համար նախատեսվում էր կառուցել ԼՂՀ խորհրդարանի շենքը։
Քաղաքաշինության և ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ Անար Գուլիևը նշել է, որ կվերականգնվեն Շուշիի բնական անտառներն ու պուրակները, կստեղծվեն նոր կանաչ միջանցքներ, այդ թվում՝ քաղաքի շուրջ կստեղծվի 8 կմ երկարությամբ կանաչ օղակ:

Ադրբեջանի Ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությունը հրապարակել է «ԼՂ ում և Արևելյան Զանգեզուրում» կառուցվող ավտոճանապարհների քարտեզը, որը ներառում է 665,4 կմ ընդհանուր երկարությամբ 10 հիմնական մայրուղիներ, որոնք ներկայումս կառուցման փուլում են:

Ադրբեջանական լրատվականները նկատել են, որ ավարտին է մոտենում «Հաղթանակի ճանապարհի» շինարարությունը։ Երկու երթևեկության գոտի ունեցող ճանապարհի շինարարությունը սկսվել է 10 ամիս առաջ և նախատեսվում է ավարտել սեպտեմբերին:

Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի կողմից կազմակերպված մեդիա-տուրի շրջանակներում 30 լրագրողներ՝ Թուրքիայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ուզբեկստանից և Հունգարիայից, եղել են արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի), Ջրականի (Ջաբրայիլ), Ակնայի (Աղդամ) շրջաններում և Շուշի քաղաքում։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ կազմակերպվել է Քարվաճառի նախկին բնակիչների այցելությունն իրենց բնակավայր։ Իսկ առաջիկայում Ակնայի (Աղդամի) բնակիչների համար կկազմակերպվեն «Գնում ենք Աղդամ» ուղևորությունները:

Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը (Caucasus Heritage Watch) թվիթերի միկրոբլոգում ահազանգել է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի Մակուն կամուրջն ադրբեջանցիների կողմից ավերվել է:

Շաբաթվա ընթացքում տեղի է ունեցել առաջին փորձնական թռիչքը Բաքվից դեպի Վարանդա (Ֆիզուլի)։ Մոտ 35 րոպե թռիչքից հետո ինքնաթիռը վայրէջք է կատարել Վարանդայի նորակառույց օդանավակայան։  Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակվել են նաև տեսակադրեր։

Ադրբեջանական մամուլում տեսակադրեր են հրապարակվել նաև Կովսականի (Զանգելան) օդանավակայանի կառուցումից։ Իսկ SOCAR Petroleum-ը մոդուլային տիպի գազալցակայան է բացել Ակնայում (Աղդամ):

Տարածաշրջանային նախագծերի շուրջ զարգացումներ

«Alliance Logistics» ընկերությունը, որը տարածաշրջանի խոշորագույն լոգիստիկ ընկերություններից մեկն է և Ադրբեջանի երկաթուղիների բեռնափոխադրողը, ռուսական «RM Rail» ընկերությունից գնել է 100 հատ մեծածավալ ծածկված վագոն:

Վերջերս ընկերության լոգիստիկ համակարգը ինտեգրվել է Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքին, որը թույլ է տալիս ապրանքներ տեղափոխել Հնդկաստանից և Պարսից ծոցից դեպի Ռուսաստան, Արևմտյան Եվրոպա, Բալթյան երկրներ և Սկանդինավիա: Մինչ ծովով ապրանքների փոխադրումը 45-60 օր է, Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքով փոխադրումն իրականացվում է 20-25 օրվա ընթացքում:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ Բուլղարիան և Ադրբեջանը բանակցում են գազի մատակարարման համաձայնագրի հաջորդ փուլի համար։

Գերիների վերադարձի և ականապատման խնդիրների մասին

Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե Բաքվում պահվում են մարդիկ, որ գերեվարվել են ռազմական գործողությունների ավարտից հետո։ ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձը խաղաղությանն ուղղված լավ քայլ կլիներ Բաքվի կողմից, ինչպես նաև նման քայլ կլիներ, եթե Հայաստանը Ադրբեջանին հանձներ ականապատված բոլոր տարածքների քարտեզները։

Ադրբեջանի ականազերծման պետական գործակալությունը հայտարարել է, թե Ղարաբաղն ականներից մաքրելու համար կպահանջվի 13 տարի։ Ադրբեջանցի մասնագետների հաշվարկով՝ վերջին պատերազմից հետո Ադրբեջանին անցած տարածքներում և շրջակա շրջաններում ականապատված է մոտ 14 հազար քառակուսի կիլոմետր։ Դրանք ականազերծելու համար Ալիևը հանձնարարել է այս տարի բյուջեից 60 միլիոն դոլար տրամադրել։

Ադրբեջանի ականազերծման գործողությունների գործակալության ղեկավար Նաթիգ Ասադովը հայտնել է, թե Վարանդա (Ֆիզուլի)-Ջրական (Ջաբրայիլ) ճանապարհի ականազերծման առաջին փուլն ամբողջությամբ ավարտված է: Ադրբեջանական մամուլում հրապարակումներ են եղել այն մասին, որ ականազերծվում է Բարդա-Ակնա (Աղդամ) ճանապարհը:

Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում ասվում է, որ Միացյալ Թագավորությունը £500,000 է հատկացրել ԼՂ և հարակից տարածքների ականազերծման համար՝ նպատակ ունենալով 2020 թ-ի պատերազմից հետո «անվտանգ դարձնել այդ շրջանը, կանխել վնասվածքներն ու կյանքեր փրկել»։

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերը ուղերձով է հանդես եկել, որում նշվում է, թե Միացյալ Թագավորությունը խրախուսում է Հայաստանին և Ադրբեջանին ստորագրել «Օտտավայի կոնվենցիան», որը պարտավորեցնում է դադարեցնել ականների տարածումը:

Այլ թեմաներ

Ադրբեջանական ԶԼՄ-ներում մեծ աղմուկ է բարձրացել ՌԴ կառավարության միասնական տեղեկատվական համակարգի կայքում տեղ գտած Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ձևակերպման կապակցությամբ: Իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ն դիվանագիտական խողովակներով բողոք է հղել Ռուսաստանին:

Ադրբեջանի գլխավոր դատախազ Կամրան Ալիևը հայտարարել է, թե Բաքուն հայցեր կներկայացնի միջազգային դատարաններ ընդդեմ Հայաստանի և նրա կոնկրետ պաշտոնյաների, ովքեր «հանցագործություն են գործել Ադրբեջանի դեմ»: Եվ այդ ուղղությամբ իրենք աշխատում են թուրք գործընկերների հետ։

DW գերմանական հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել այն մասին, որ  Ալիևի վարչակազմը կաշառել է գերմանացի պատգամավորներին ադրբեջանամետ դիրքորոշման համար։ Եվ այս առնչությամբ  Գերմանիայում հետաքննություն է սկսվել»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}