Մշակույթ 09:00 06/09/2021 Աշխարհում

Միրոսլավ Կուլտիշևը՝ Classic piano միջազգային մրցույթի հաղթող

Դուբայում ամփոփել են Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի և SAMIT Event Group-ի կազմակերպած Classic piano 2-րդ միջազգային մրցույթի արդյունքները: Երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթն անցկացվել է Դուբայում ընթացող InClassica 10-րդ միջազգային փառատոնի շրջանակներում։

Առաջին տեղը զբաղեցրել է  ռուսաստանցի դաշնակահար Միրոսլավ Կուլտիշևը, երկրորդ տեղը՝   Վիկտոր Մասլովը (Ռուսաստան/Մեծ Բրիտանիա), երրորդ տեղը՝ Ավստրիան ներկայացնող հարավկորեացի Սու Ջին Չային։

Երաժշտական մրցույթին մասնակցել է 70 մարդ՝ ավելի քան 20 երկրներից, որոնք 2019 թվականին Գերմանիայում, Ռուսաստանում, Ավստրիայում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Ճապոնիայում, Մեծ Բրիտանիայում, Իսրայելում, Հարավային Կորեայում, Իտալիայում, Բելգիայում, Շվեյցարիայում և Հայաստանում անցկացված «14 ուղի դեպի Դուբայ» մրցույթի եզրափակիչ անցած մասնակիցներն են։

Դաշնակահարների Classic Piano 2-րդ միջազգային մրցույթը մեկնարկել էր օգոստոսի 15-ին՝ Դուբայում՝ Պալմա Ջումեյրա կղզու վրա գտնվող Jumeirah Zabeel Saray համերգասրահում: Առաջին երկու փուլերում երաժիշտները հանդես են եկել մենահամերգով՝ ժյուրիի դատին ներկայացնելով բարոկկո երաժշտության և ռոմանտիկ նվագացանկի ծրագիր, ինչպես նաև ժամանակակից մալթացի կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Երրորդ և չորրորդ փուլերում մասնակիցները ելույթ են ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Կիսաեզրափակչում մասնակիցները կատարել են Վ. Ա. Մոցարտի, Classic Piano մրցույթի ու InClassica փառատոնի կոմպոզիտոր-ռեզիդենտ Ալեքսեյ Շորի կոնցերտները:
Եզրափակչում երաժիշտներին առաջարկվել են 19-20-րդ դարերի դասականների մի քանի ստեղծագործություններ:

Մրցանակային ֆոնդը կազմել է ավելի քան 300 000 եվրո:

«Ավարտվեց մեր ամենամեծ երաժշտական նախագծերից մեկը՝ Classica Piano-ն: Այս իրադարձությունը տևեց, ընդհանուր առմամբ, երեք տարի՝ հաշվի առնելով տարբեր երկրներում նախնական ընտրությունը: Երջանիկ էի տեսնել բոլոր մասնակիցներին և շատ շնորհակալ եմ մեր բարձր պրոֆեսիոնալ ժյուրիին, որի կազմում  էին դասական երաժշտության և դաշնամուրի արվեստի վարպետներ: Շնորհավորում ենք հաղթողին և սպասում նրան՝ որպես մենակատար մեր շրջագայության ժամանակ»,- մրցույթի արդյունքների ամփոփելու ժամանակ նշեց Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովը:

Ժյուրիի նախագահը կոմպոզիտոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Չայկովսկին էր:

Վերջինիս խոսքով՝ մրցույթի բոլոր մասնակիցները, որոնք եկել են Դուբայ, բարձրակարգ մասնագետներ են, և յուրաքանչյուր փուլում ընտրություն կատարելն այնքան էլ հեշտ չի եղել։

«Եզրափակչում մենք իսկապես տեսանք թեժ բանավեճեր, քանի որ մասնակիցներից յուրաքանչյուրը ցուցաբերեց վիրտուոզություն, արտիստիզմ և երաժշտական նյութի խորը ըմբռնում: Ցանկանում եմ շնորհավորել եզրափակիչ փուլ անցած մասնակիցներին և մաղթել նրանց բարի ճանապարհ՝ սև ու սպիտակ ստեղներով ճանապարհին, ինչպես նաև շնորհակալություն հայտնել ժյուրիի անդամներին՝ ինձ համար երջանկություն էր ղեկավարել այսպիսի արտասովոր երաժիշտների մասնակցությամբ թիմը»,-  նշեց ժյուրիի նախագահ Ալեքսանդր Չայկովսկին։

Classic Piano մրցույթի հաղթողին հանձնվել է 100 000 եվրոյի կտրոն: Բացի այդ, 2021 թվականի վերջին նա կմեկնի համաշխարհային շրջագայության, որի երկրների ցանկում ընդգրկված են՝ Ավստրիան (Վիեննա, Զալցբուրգ), Հայաստանը, Վրաստանը, Գերմանիան, Հունգարիան, Իտալիան, Իսրայելը, Ճապոնիան, Ղազախստանը, Լիտվան, Լատվիան, Մալթան, Ռուսաստանը (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ), Շվեյցարիան, Թուրքիան, ԱՄՆ-ը, Ադրբեջանը, Մեծ Բրիտանիան:

Մենակատարի ֆիքսված հոնորարը կկազմի նաև 100 000 եվրո՝ մեկ շրջագայության համար:

Այսպիսով, մրցույթի արդյունքները բաշխվել են հետևյալ կերպ.

-1-ի տեղ՝ Միրոսլավ Կուլտիշև (Ռուսաստան) -
-2-րդ տեղ՝ Վիկտոր Մասլով (Ռուսաստան/Մեծ Բրիտանիա) - 50 000 եվրո
-3-րդ տեղ՝ Սու Ջին Չա (Հարավային Կորեա/Ավստրիա) – 25 000 եվրո
-4-րդ տեղ՝ Ջեքի Չանգ (Մեծ Բրիտանիա) - 7000 եվրո
-5-րդ տեղ՝ Մինսունգ Լի (Հարավային Կորեա /Գերմանիա) - 6000 եվրո
-6-րդ տեղ՝ Ջեյունգ Լի (Հարավային Կորեա/Ավստրիա) - 5000 եվրո
-7-րդ տեղ՝ Յուկի Ամակո (Ճապոնիա) - 4000 եվրո
-8-րդ տեղ՝ Կոզիրո Օկադո (Ֆրանսիա) - 3000 եվրո:

Մալթացի կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարման համար Յուկի Ամակոն (Ճապոնիա) և Արտյոմ Կուզնեցովը (Ռուսաստան/ԱՄՆ) ստացել են հատուկ մրցանակ` 3000-ական եվրոյի չափով:

Մրցույթի հաղթող Միրոսլավ Կուլտիշևը մրցանակը ստանալուց հետո խոստովանեց, որ այս մրցույթն իսկապես բարդ փորձություն էր։

«Երջանիկ դատարկություն եմ զգում, քանի որ դա, իրոք, երեքշաբաթյա բարդ փորձություն էր: Ուրախ էի կրկին բեմ բարձրանալու համար, ինչը հատկապես արժեքավոր է համավարակի սահմանափակումների մեր ժամանակներում, ուրախ էի շփվել իմ գործընկերների` մրցույթի այլ մասնակիցների հետ, և անչափ շնորհակալ եմ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամին՝ կազմակերպման և դասական արվեստի աջակցության համար: «Մեր գլխավերեւում երաժշտություն կա», ինչպես ասել է Օսիպ Մանդելշտամը, և մենք բոլորս ծառայում ենք երաժշտությանը»»,- ասաց նա։

Նշենք նաև, որ CLassica Piano մրցույթի ժյուրիում հրավիրվել են կոմպոզիտորներ, բարձրագույն երաժշտական հաստատությունների մանկավարժներ 7 դասական արվեստի աստղեր:

Մասնավորապես,  Մոսկվայի կոնսերվատորիայի ռեկտոր Ալեքսանդր Սոկոլովը (Ռուսաստան), Գնեսինների անվան Մոսկվայի միջնակարգ հատուկ երաժշտական դպրոցի տնօրեն Միխայիլ Խոխլովը (Ռուսաստան), Փարիզի կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր Միշել Բերոֆը (Ֆրանսիա), Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Վլադիմիր Օվչիննիկովը (Ռուսաստան), կոմպոզիտոր Գեորգս Պելեցիսը (Լատվիա), Դմիտրի Ալեքսեեւը (Մեծ Բրիտանիա), Ջուլիանո Մացոկանտեն (Իտալիա), Պավել Գիլիլովը (Գերմանիա-Ավստրիա), Նիկիտա Ֆիտենկոն (Ռուսաստան-ԱՄՆ), Սերգեյ Էդելմանը (Բելգիա), Ջան Իրաչեկ Արնիմը (Գերմանիա), Հե-Յանգ Կիմը (Կորեա), Թոմեր Լեւը (Իսրայել), Եվա Պաբլոցկան (Լեհաստան), Ժան Ժակ Սեսբրոնը (ԱՄՆ)։

Լուսանկաները՝ Ալեքսեյ Մոլչանովսկու։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

00:37
Նալբանդյան գյուղում ոստիկանի սպանության, ևս մեկ ոստիկանի վիրավորելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված է։ Միջոցներ են ձեռնարկվում վերջինիս, ինչպես նաև հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
Աղբյուր` Panorama.am
23:26
Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը
Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
23:21
Շատ գոհ եմ այն մոտեցումից, որը ֆուտբոլիստները ցուցաբերեցին. Ալեքսանդր Պետրակով
«Շատ գոհ եմ այն մոտեցումից, որը ֆուտբոլիստները ցուցաբերեցին։ Բոլորը աշխատում են, նվիրված են, որպեսզի հասնենք արդյունքի»,- ...
Աղբյուր` Panorama.am
21:53
Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Լատվիային
ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում  Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստան-Լատվիա...
Աղբյուր` Panorama.am
21:45
Ոստիկանին սպանելու կասկածանքով որոնվում է Նալբանդյան գյուղի բնակիչ Մանուկ Մարգարյանը, նա զինված է
Սպանություն և սպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի  41-ամյա բնակիչ Մանուկ Մարգարյանը։...
Աղբյուր` Panorama.am
21:04
Կրակոցներ Արմավիրում. մեկ ոստիկան զոհվել է, մյուսը՝ վիրավորվել
 Ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի բնակիչներից մեկը զինված է։ Ըստ նախնական...
Աղբյուր` Panorama.am
20:17
Գերմանիայի կանցլերը կայցելի Ղազախստան
Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան։ Այս մասին հայտնում է Orda.kz-ն։ Շոլցի...
Աղբյուր` Panorama.am
20:00
Սրբադասել Արցախյան գոյամարտի նահատակներին, Արցախի համար մշակել և գործադրել «Պետություն՝ առանց տարածքի» հայեցակարգը». Աշոտյանի առաջարկները
«Ինքս չեմ հավակնում պատրաստի դեղատոմսեր առաջարկել այս կամ այն հարցով, սակայն ամբողջությամբ պատրաստ եմ լծվելու թիմային աշխատանքի, որի...
Աղբյուր` Panorama.am
19:45
Կրճատվել է գյուղատնտեսական նշանակության հողերի գրեթե կեսը. Հարություն Մնացականյան
«Կրճատվել է գյուղատնտեսական նշանակության հողերի գրեթե կեսը, սննդի արդյունաբերությունը բարձիթողի վիճակում է»,- «Հայաստանը ես...
Աղբյուր` Panorama.am
19:32
ԵԱՀԿ Մինսկի խումբը թեկուզ սառեցված վիճակում է, Արցախի հարցը մեծ քաղաքականության ջրի երեսին պահելու փրկօղակ է. Աշոտյան
«Ակնհայտ է, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցը տարածաշրջանի կոմունիկացիաների և ապաշրջափակման անվան տակ մնում է թե՛ Նիկոլի,...
Աղբյուր` Panorama.am
19:21
Հակոբ Աբրահամյան. Կարևոր է, որ Հայաստանում պարալիմպիկ սպորտաձևերի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն դարձնել
Սեպտեմբերի 6-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ֆրանսիայի մասնաճյուղի գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում Փարիզում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
19:09
2023-ի սեպտեմբերից հետո մոտ 60 հայ էր մնացել Արցախում, այսօր՝ 14. Գեղամ Ստեփանյան
«Արցախահայության վերադարձի մասին խոսելիս՝ կարևոր հանգամանք, խոսքը հավաքական վերադարձի մասին է, ոչ երբեք անհատական։ Անհատական վերադարձ չի...
Աղբյուր` Panorama.am
18:50
Հայաստանը Թուրքիային է փոխանցել Անիի կամրջի վերականգնման իր տարբերակը. Sputnik Արմենիա
Թուրքիան Հայաստանին էր փոխանցել կամրջի վերականգնման իր տարբերակը 2024 թվականի փետրվարին։
Աղբյուր` Panorama.am
18:35
Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային
Սեպտեմբերի 7-ին, ժամը 16։33-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի...
Աղբյուր` Panorama.am
18:24
Երևանի բնակիչը մնացել է միայնակ՝ չվերահսկվող օդի աղտոտվածության խնդրի հետ․ Վարդանյան
Սեպտեմբերի 7-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես մաքուր օդի միջազգային օր։ Այն հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի կողմից 2019 թվականի դեկտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
18:20
ԳԱԱ Պատմության ինստիտուտը՝ 8-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի մասին
ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը հայտարարությունն է տարածել 8-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի վերաբերյալ։ ԳԱԱ Պատմության...
Աղբյուր` Panorama.am
17:55
Գերմանիայում օդանավակայանի աշխատանքն ոզնու պատճառով կանգնեցվել է
Ոզնին կաթվածահար է արել Գերմանիայի Արնշտադտ-Ալքերսլեբեն օդանավակայանի աշխատանքը։ Այս մասին հայտնում է Bild-ը։ Լրագրողների խոսքով, ինքնաթիռի...
Աղբյուր` Panorama.am
17:40
Ֆրանսիայում հազարավոր ակտիվիստներ դուրս են եկել փողոցներ Միշել Բարնիեին վարչապետ նշանակելու պատճառով
Ֆրանսիայի տարբեր շրջաններում ձախակողմյան կուսակցությունների կոչով հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ ցույցեր են տեղի ունենում՝ բողոքելով...
Աղբյուր` Panorama.am
17:24
Սեպտեմբերի 22-ին հավաքվում ենք Մարզահամերգային համալիրում՝ նոր հանգրվանի առջև. Բագրատ Սրբազան
«Սրբազան պայքար» շարժումը սեպտեմբերի 22-ին ժամը 15:00-ին, Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում հավաք կանցկացնի: «Սրբազան...
Աղբյուր` Panorama.am
17:08
Հայաստանում է Իրաքի դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը
Սեպտեմբերի 7-ին ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի հրավերով պաշտոնական այցով Երևան է ժամանել Իրաքի Հանրապետության Դաշնային...
Աղբյուր` Panorama.am
17:04
Բայանդուր գյուղում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ
Սեպտեմբերի 7-ին, ժամը 13:19-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բայանդուր գյուղի 2-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Փաշինյանը Ֆրանսիայի վարչապետին հրավիրել է Հայաստան
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Միշել Բարնիեին՝ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով: Ուղերձում ասված է....
Աղբյուր` Panorama.am
16:44
Նախկին իրավիճակի կամ ղեկավարման վերադարձը բացառված պետք է լինի մեր կյանքում. Բագրատ Սրբազան
«Նախկիններ-ներկաներ, ավելի նախկիններ-ավելի ներկաներ․ այս արհեստական բանավեճը և պայքարը պետք է վերջնականապես...
Աղբյուր` Panorama.am
16:28
Հայաստանը հապշտապ նվիրաբերվում է Ադրբեջանին. Տիգրան Թորոսյան
«Տգիտությունը, սուտը կեղծիքն ու փաստերի, փաստաթղթերի նենգափոխումը տապալեցին բանակցային գործընթացն ու առիթ դարձան 2020-23 թթ....
Աղբյուր` Panorama.am
16:16
Մենք մեր բառարաններից ու բառամթերքից պետք է վերացնենք «անհնարին է» արտահայտությունը. Բագրատ Սրբազան
«Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ «Դեպի կայուն և երկարաժամկետ խաղաղություն» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
16:08
Երիտասարդական ԱԱ. Էդիկ Հարությունյանը հաղթել է Մոլդովայի ներկայացուցչին
Իսպանիայում շարունակում է ընթանալ ըմբշամարտի Աշխարհի Մ20 առաջնությունը։ Հայաստանի հավաքականի 61 կգ քաշային Էդիկ Հարությունյանը դուրս է եկել Մ20...
Աղբյուր` Panorama.am
15:54
Մեր պարտության հիմնական մեղավորները մեր դիվանագիտությունն ու դիվանագետներն են եղել. Դանիելյան
«2020 թվականի պատերազմից հետո թիրախում հայտնվեց զինվորական վերնախավը: Դժվար է չհամաձյնվել այդ մեղադրանքների հետ, սակայն, հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:42
Պատերազմը գետնին է հավասարեցնելու խաղաղության ցանկացած միտում մեր տարածաշրջանում. Գասպարյան
«Ինչպես խուսափել Հարավային Կովկասում նոր պատերազմից»,-Սրբազան պայքար» շարժման  կազմակերպած «Դեպի կայուն և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թուրքիան ու Ադրբեջանն այլևս միասնական իրողություն են դրանից բխող բոլոր հետևանքներով. Մելքոնյան
15:48 07/09/2024

Թուրքիան ու Ադրբեջանն այլևս միասնական իրողություն են դրանից բխող բոլոր հետևանքներով. Մելքոնյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}