Պենտագոնի նախկին պաշտոնյան կոչ է անում ՆԱՏՕ-ին զորքեր տեղակայել Լեհաստանում Ռուսաստանի դեմ պատերազմի համար
Վիրջինիայի Լեքսինգթոնի ինստիտուտի փոխնախագահ և Պենտագոնի նախկին պաշտոնյա Դանիել Գուրեն ՆԱՏՕ-ին կոչ են արել զորքեր տեղակայել Լեհաստանում՝ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանի ռազմական սպառնալիքին ժամանակին արձագանքելու համար: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին նա ասել է 19fortyfive պորտալին տված հարցազրույցում:
Գուրեի խոսքով՝ Մոսկվան պատրաստվում է դաշինքի վրա «համապետական» հարձակման: Նա ընդգծել է, որ վերջերս ռուսական կողմը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արևմուտքում 20 նոր զորամասերի ստեղծման մասին, իսկ առաջիկա շաբաթվա ընթացքում Բելառուսի հետ համատեղ զորավարժություններ կլինեն («Արևմուտք -2021» անվամբ), որոնք, ըստ նախկին զինվորականների, բոլորովին չեն տարբերվում Ուկրաինայի, Լեհաստանի և Բալթյան երկրների վրա իրական հարձակման համար իրական ուժերի տեղակայումից:
Գուրեն նշել է, որ Ռուսաստանի ներկայիս ռազմական ներուժի դեպքում ՆԱՏՕ-ն կարող է ժամանակ չունենալ մոբիլիզացիայի և իր զորքերն արևելյան թևը պաշտպանելուն ուղարկելու համար: Փորձագետը Հյուսիսատլանտյան դաշինքին կոչ է արել ուշադրություն դարձնել Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի (CEPA) փորձագետների հոդվածին, որում չորս քայլ է առաջարկում Արևելյան Եվրոպայում ավելի համահունչ քաղաքականության համար.
-ՆԱՏՕ-ի կողմից տարածաշրջանում Սև ծովի ռազմավարական նշանակության ճանաչում,
- իրավիճակային իրազեկվածության բարձրացում,
- հնարավոր սադրանքներին ի պատասխան արագ քաղաքական և ռազմական քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն,
- պատրաստակամություն աջակցություն տրամադրելու տարածաշրջանում ՆԱՏՕ-ի գործընկերներին, մասնավորապես՝ Ուկրաինային և Վրաստանին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան