Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1120 նոր դեպք, մահացել 74 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1120 նոր դեպք։ Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 4905 մարդ, մահացել է 61 պացիենտ: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 16 149 թեստ, այդ թվում 8840-ը հակագենի արագ տեսթ, իսկ 7309-ը «Փի Սի Ար»: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
Վրաստանում ընհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման՝ 565 957 դեպք, այստեղից ապաքինվել է 519 673 վարակված, մահացել է 7 867 մարդ:
Ընդհանուր առմամբ պատվաստվել է 1 326 033 մարդ, օրական ցուցանիշը՝ 16 298:
Կարանտինի ռեժիմում է գտնվում 88 մարդ, ստացիոնարում հսկողության տակ է 7 016 հիվանդ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 2 292 քաղաքացի:
Երեկ, սեպտեմբերի 5-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 2 210 դեպք, ապաքինվել է 5587 պացիենտ, մահացել է 74 մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները