Անիմաստ ժամանակի վատնում, քաղաքացիների ձայնի փոշիացում ու ոչ մի հեռանկար.Տիգրան Աբրահամյանը ԱԺ-ում ծավալված քննարկման մասին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբահամյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ունեցած իր ելույթի տեսագրությունը և գրել.
«ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի արդեն 2-րդ արտահերթ նիստն է, որտեղ օրակարգային հարցերից մեկը՝ հանձնաժողովի ընդդիմադիր փոխնախագահի ընտրությունը, իշխանությունը տապալում է։
Զինված ուժերի բարեփոխումներից մինչև սահմանային անվտանգություն և «գլխներիս կախված» էսկալացիայի վտանգը երրորդ պլան մղած իշխանությունը զբաղված է ոչ մի տեղ չտանող, տհաճ քննարկումներով, իմ համար՝ նաև ձանձրալի բանավեճերով։
Մի խոսքով, անիմաստ ժամանակի վատնում, քաղաքացիների ձայնի փոշիացում ու ոչ մի հեռանկար։
Իշխանությունն այլ առաջնահերթություններ ունի, որը երկրի շահերի հետ չի համընկնում»։