Չասեք՝ չենք զգուշացրել
Աֆղանստանում տեղի ունեցածը ցույց տվեց, որ ԵՄ-ն պետք է դառնա աշխարհի երրորդ ամենամեծ ռազմական գերտերությունը: Այս մասին, Express-ի հաղորդմամբ, հայտարարել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լե Մերը՝ Իտալիայում տեղի ունեցած գործարար համագումարի ժամանակ։
«Եվրոպան պետք է դառնա թիվ երրորդ գերտերությունը՝ Չինաստանից և ԱՄՆ-ից հետո: Եկեք բացենք մեր աչքերը, մենք սպառնալիքների առջև ենք կանգնած և այլևս չենք կարող հույս դնել ԱՄՆ պաշտպանության վրա։ Աֆղանստանն ահազանգ է»,-ասել է նա:
Նշվում է, որ Փարիզը որոշել է այս տարի ավելի քան 1,69 միլիարդ եվրո ներդնել պաշտպանական ոլորտում և ԵՄ-ի մյուս երկրներին կոչ է անում նույնն անել:
Ֆրանսիան պետք է ստանձնի ԵՄ վեցամսյա նախագահությունը հաջորդ տարվա առաջին կեսին: Լը Մերն ասել է, որ Փարիզը կօգտագործի այս ժամանակահատվածը` ռազմական գերտերություն դառնալու նպատակին հասնելու համար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում