06.09.2021. Կորոնավիրուսի 239 նոր դեպք է գրանցվել, 13 հիվանդ մահացել է
Հայաստանում սեպտեմբերի 5-ին կատարվել է 4307 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 239 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 446 հիվանդ, գրանցվել է 13 մահվան դեպք:
Սեպտեմբերի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 245 264 դեպք, որոնցից 229 559-ն` առողջացած, 4924-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1164 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 6088 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9617 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 577 162 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 04.09.2021. Գրանցվել է կորոնավիրուսի 621 նոր դեպք, 12 մահ
- 03.09.2021. Կորոնավիրուսի 595 նոր դեպք է գրանցվել, 19 հիվանդ մահացել է
- 02.09.2021. Կորոնավիրուսի 636 նոր դեպք է գրանցվել, 21 հիվանդ մահացել է
- 01.09.2021. Կորոնավիրուսի 615 նոր դեպք է գրանցվել, 15 հիվանդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին