ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանի ճամփորդական նոթերը․ Արայի լեռ ու Ծաղկեվանք
Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը շարունակում է բացահայտել Հայաստանն ու նրա տեսարժան վայրերը։ Կիրակին դեսպանն անցկացրել է Ծաղկեվանքում, Արայի Լեռում։
«Այս կիրակի այցելեցի Ծաղկեվանք, Արայի Լեռ։ Թագավորի` Արայի դեմքը լավ տեսանելի էր, իսկ մրգերը հասել են ու քաղելու ժամանակն է»,-ֆեյսբուքի իր էջում գրել է դեսպանը։
Հիշեցնենք, որ Նիկո Սխերմերսը Նիդերլանդների առաջին դեսպանն է Հայաստանում։ Նա Հայաստան էր ժամանել անցյալ տարվա օգոստոսի 29-ին։
Դեսպանը նաև բացահայտել է, որ պաշտոնավարման մեկ տարվա կապակցությամբ իրեն հրավիրել էին արշավի՝ դեպի Հայաստանի ամենաբարձր լեռան` (4090 մետր) Արագածի հյուսիսային գագաթ:
«Հիացմունքի արժանի լեռ բազում առումներով, առավել ևս հոլանդացու համար, որ սովոր է շուրջբոլորը հարթավայր տեսնել` Նիդերլանդների ամենաբարձր գագաթը Վաալսերբերգն է ՝ 322 մետր, ինչը փոքր է Հայաստանի ամենացածր կետից` Դեբեդի կիրճից, որ 390 մետր խորություն ունի»,-գրել է դեսպանը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում Նիդերլանդների դեսպանը երեխաների հետ այցելել է Տավուշի մարզ արշավի
- Նիդերլանդների դեսպանն այցելել է Գորիս ու հաճելիորեն զարմացել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները