Վրաստանը քննարկում է 12 տարեկանից բարձր դեռահասների պատվաստումները
Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով՝ փորձագետների խմբերը քննարկում են 12 տարեկանից բարձր դեռահասների պատվաստումները և այդ կապակցությամբ օրինակներ են ստանում տարբեր երկրներից: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
Գաբունիան կարծում է, որ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում իրենք հստակ որոշում կունենան այդ հարցի վերաբերյալ:
«12 տարեկանից բարձր դեռահասների պատվաստումը շատ լուրջ խնդիր է, որի մասին, բնականաբար, մեր փորձագիտական խմբերը քննարկում և անընդհատ փորձ են փնտրում՝ այլ երկրների օրինակով: Բրիտանական փորձի համաձայն, 12-ից 16 տարեկան դեռահասների պատվաստումը խորհուրդ է տրվում միայն այն դեպքում, երբ նրանք ունեն համատեղ հիվանդություններ, որոնք կարող են կենսական վտանգ հանդիսանալ համավարակի դեպքում: Որոշ երկրներ նույնիսկ ճանաչում են այս տարիքային խմբի բոլոր դեռահասներին: Այսպիսով, մենք դեռևս լրացուցիչ ապացույցների կարիք ունենք՝ այդ առաջարկությունները վերջնական տեսքի բերելու համար: Կարծում եմ, որ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում մենք ավելի հստակ պատասխան կունենանք այս կապակցությամբ», – ասել է Թամար Գաբունիան:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան