Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանի նպատակն է, որ Հայաստանը Արցախի հետ կապված հարցերում դուրս գա խաղից
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, անվտանգային հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկում են լրացուցիչ իրավական մեխանիզմներ, որոնք կապված են Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մանդատի հետ:
Հիշեցնեմ, որ ռուսական խաղաղապահ առաքելության մանդատի հարցը կարգավորվում է 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ հայտարարությամբ՝ Հայաստան-ՌԴ-Ադրբեջան ձևաչափով։
Եթե իրականում նման գործընթաց կա ՌԴ-ի ու Ադրբեջանի միջև, ապա դա նշանակում է, որ փորձ է արվելու Հայաստանը աստիճանաբար դուրս է բերել Արցախի հետ կապված պրոցեսներից։
Պարզ ասած, նույնիսկ նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթուղթը ենթադրում էր, որ Արցախի հետ կապված հարցերը կարգավորվելու են եռակողմ ձևաչափով, խոսքը հրադարարի հաստատման ու դրանից բխող քայլերի մասին է։
Սակայն Ադրբեջանի նպատակն է, որպեսզի Հայաստանը Արցախի հետ կապված հարցերում դուրս գա խաղից և այն շարունակվի ՌԴ-Ադրբեջան երկկողմ ձևաչափով»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Մեզ փորձում են համոզել, պայքարելու իմաստ այլևս չկա
- Արթուր Վանեցյանն ու Տիգրան Աբրահամյանը Արցախում հանդիպել են «Արդարություն» խմբակցության անդամներին
- Թուրքիայի հետ փոխանակվող «դրական ազդակները» նոր ծուղակ են Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան
- Այլընտրանքային համարվող Տաթևի ճանապարհն ամբողջական մեր խնդիրները չի լուծի. Տիգրան Աբրահամյան
- Ադրբեջանն առաջիկայում էլ փորձելու է պոկել այն, ինչ այդ պահին ինքը հնարավոր է համարելու. Տիգրան Աբրահամյան
- Ադրբեջանը ճանապարհը փակելով՝ միանգամից մի քանի խնդիր լուծեց՝ ռազմականից դիվանագիտական. Տիգրան Աբրահամյան
- Ադրբեջանական նոր լկտիությունների ռիսկը սահմանային տարբեր հատվածներում ոչ միայն պահպանվում է, այլ աճի դինամիկա է դրսևորում. Տիգրան Աբրահամյան
- Ադրբեջանի ագրեսիայի հիմնական նպատակը Հայաստանից միջանցք ստանալն է, ընդ որում՝ ոչ մեկ ուղղությամբ. Տիգրան Աբրահամյան