Հայաստանում կորոնավիրուսի դեմ ավելի շատ պատվաստվել են կանայք
COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր սեպտեմբերի 5-ի դրությամբ` կատարվել է 303 325 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 195 290, երկրորդ դեղաչափ` 108 035։
Առողջապահության նախարարության հրապարակած տեղեկատվության համաձայն, պատվաստվածների մեծ մասը կանայք են։ Առաջին դեղաչափ ստացածների 53.1 տոկոսը կանայք են, երկրրդ դեղաչափ ստացածների՝ 50.3 տոկոսը։
Սա թերևս կարելի է պայմանավորել այն հանգամանքով, որ ուսուցիչների գերակշռող մասը կանայք են։ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է, որ հոկտեմբերի 1-ից կամ ուսուցիչները կլինեն պատվաստված, կամ 15 օրը մեկ պետք է ներկայացնեն թեստավորման արդյունքը։
Հարակից հրապարակումներ`
- Ուսուցիչների պատվաստումը՝ պարտադիր, բայց ոչ ֆիզիկական պարտադրանք
- Ուսուցիչների պատվաստումները պարտադիր չեն. ԱՆ ներկայացուցիչ
- Հոկտեմբերի 1-ից ուսուցիչներն ու դասախոսները երկու շաբաթը մեկ ՊՇՌ թեստի պատասխան կներկայացնեն
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան