Վանաձորում հայտնաբերվել են սալարկղային դամբարաններ
Սեպտեմբերի 4-ին Վանաձորի ջրամատակարարման համակարգի արդիականացման 3֊րդ փուլի շինարարական աշխատանքների Խնձորուտ 2֊րդ փողոց տեղամասում հայտնաբերվել են սալարկղային դամբարաններ ակնադիտական զննությամբ ՔԱ 3֊րդ Հազարամյակի։ Այս մասին հայտնում է Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը:
Օրենքով սահմանված կարգով աշխատանքները դադարեցրել եմ և դիմել պետական լիազոր մարմին, այսօր հնագիտական խումբը տեղում զննեց աշխատանքների հետագա ընթացքը տալու համար։
Այս փոքր գտածոները ևս փաստում են, որ Վանաձորը դեռևս 5000 տարի առաջ բնակեցված է եղել, և ունեցել բարձր մշակույթ»,- գրել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան