Իրավունք 11:18 06/09/2021 Հայաստան

Սերժ Սարգսյանի պաշտպանն ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի հայց ներկայացրեց դատարան

Փաստաբան Ամրամ Մակինյանը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է մուտքագրում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայցն ընդդեմ Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանի:

«Րոպեներ անց հայցադիմումը կմուտքագրեմ Երևանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի՝ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պատիվն ու բարի համբավն արատավորող տեղեկությունները հերքելու պահանջով:

Պահանջում ենք հերքումը  ներկայացվի այն ամբիոնից, ինչ ամբիոնից որ հնչեցվել էր, այսինքն Ազգային ժողովի ամբիոնից»,- դատարանի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ամրամ Մակինյանը:

Նրա փոխանցմամբ, հայցադիմումը բավականին ծավալուն է, ներկայացրել են բոլոր հիմնավորումները, որոնց ուժով, համոզված են, դատարանն իրենց հայցը բավարարելու է և պարտավորեցնելու է Խ.  Սուքիսյանին տեղեկությունները հերքել:

«Այս իշխանությունները մինչև իշխանության գալը գեներացրել են շատ մեծ քանակությամբ սուտ, դրա արդյունքում կարողացել են հասարակությանը բաժանել սևերի ու սպիտակների, գեներացրել են  շատ մեծ քանակությամբ ատելություն, որի արդյունքում ունենք այն, ինչ հիմա ունենք:

Հրապարակային հայտարարում եմ՝ այսուհետ բոլոր ստերի հետևից մենք գնալու ենք, և այս իշխանությունները հնարավորություն չեն ունենալու այլևս  օգտվել մեր համբերությունից, մեր բարի կամքից, հասարակության լայն զանգվածների շրջանում սուտ տեղեկություններ, հերյուրանքներ հրապարակելով՝  անվանարկել մարդկանց, որոնց գործունեության արդյունքում, աշխատանքի, ջանքի ու նրանց կյանքի արդյունքում մենք հիմա կանգնած ենք այստեղ:

Այլևս չենք հանդուրժելու, որ մեկը ասի մի սուտ, վերցնեն,  պտտեն տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ, այդ սուտը դարձնեն մեծ  փուչիկ և անընդհատ ներկայացնեն»,- ասաց Ա. Մակինյանը:

Նա հիշեցրեց, որ նախընտրական շրջանում ՀՀ երրորդ նախագահը 24 ժամ տվեց Նիկոլ Փաշինյանին հերքել սուտը, որը հիմա հերքելու պահանջով հայցադիմում են ներկայացնում, կամ փաստեր ներկայացնեն: Նրա խոսքով, ի վերջո Սերժ Սարգսյանն իր լուծումը տվեց այդ հարցին:

«Չի կարելի այսպես, չի կարելի այսպես առաջ գնալ: Որևէ մեկը չի մոռացել, թե 2018 ապրիլին Փաշինյանը ինչ էր խոսում արագաչափերի սեփականատիրոջ մասին, վերագրվում էր  երրորդ նախագահի եղբորը: Հիմա այդ մասին որևէ բան չի խոսում, նույն ռեժիմով մի բան էլ ավելացված  ռեժիմով մարդկանց տուգանում են:

Որևէ մեկը չի մոռացել բացված բազմաթիվ գործարանները, որոնք այսօր չեն աշխատում, բացվել ու նույն օրը փակվել են»,- ասաց Ա. Մակինյանը:

Սերժ Սարգսյանի պաշտանն ընդգծեց՝ այսօրվանց ազդարարում են ստի վերջը:

«Չի լինելու այսպես: Բոլորն իրենց արտահայտած հրապարակային, առավել ևս  անվանարկող տեղեկությունների համար պետք է պատասխան տան Հայաստանի դատարանում, ներկայացնեն փաստեր, որ այդ տեղեկությունները կան: Այդպիսի փաստեր չեն կարղ լինել, քանի որ ինքնին այդ տեղեկություններն ակնհայտ իրականությանը համապատասխանող չեն:

Այսօրվանից մենք գնում ենք մինչև վերջ բոլոր հրապարակային և  անվանակարող արտահայտությունների հետևից»,- ասաց Ամրամ Մակինյանը:

Հարցին՝ ինչո՞ւ դատական հայց չներկայացվեց նախընտրական շրջանում, Ա Մակինյանը պատասխանեց. «Հայաստանի երրորդ նախագահը բազմաթիվ անդամներ այս հարցի շուրջ իր հրապարակային խոսքում նշել է, երրորդ նախագահի համբերության բաժակն իրականում լցվեց, երբ արդեն դա օգտագործվեց քարոզչության ժամանակ Փաշինյանի կողմից և հրապարակային տրվեց 24 ժամ։ Երբ տղամարդուն, երկրի ղեկավարին 24 ժամ են տալիս հրապարակային, մյուս կողմից որևէ արձագանք, փաստարկ  չի լսվում, դա արդեն գնահատական է կոնկրետ իմ կողմից մյուս կողմի գործողություններին: Համոզված եմ, որ հասարակության լայն զանգվածները իմ գնահատականը կիսում են: Չի կարելի այսպես շարունակել: Այս գեներացված սուտը, ատելությունը, թշնամանքը պետք է վերջ ունենա և այդ վերջի սկզբի օրը մենք ազդարարում ենք այսօր»:

Ամրամ Մակինյանն ասաց, որ Խաչատուր Սուքիասյանից որպես վնասի փոխհատուցում 1 միլիոն դրամ են պահանջում:

«Դա ամբողջությամբ պետք է վճարվի Զինվորների ապահովագրության հիմնադրամին»,- նշեց նա։

Նշենք՝ ըստ  Խաչատուր Սուքիասյանի՝  Սերժ Սարգսյանը Բադեն-Բադենում միլիոնավոր դոլարներ է  կրվել։ յդ մասին  Խաչատուր Սուքիասյանն ԱԺ ամբիոնից էր հայտարարել օգոստոսի 25-ին:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}