Հայաստանը հավանություն է տվել «Սպուտնիկ լայթ» ռուսական պատվաստանյութի կիրառմանը
Կորոնավիրուսի դեմ մեկ չափաբաժնով «Սպուտնիկ լայթ» (Спутник Лайт) ռուսական պատվաստանյութը հավանություն է ստացել Հայաստանում։ Այս մասին, Ria-ի հաղորդմամբ, հայտնում է Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը (РФПИ):
«Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը հայտարարում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից կորոնավիրուսի դեմ ռուսական մեկ չափաբաժնով «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութի օգտագործման հաստատման մասին»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Sputnik V երկկոմպոնենտային պատվաստանյութը Հայաստանում հաստատվել է 2021 թվականի փետրվարին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան