ՔՊ պատգամավորները երկրորդ անգամ դեմ քվեարկեցին Արթուր Ղազինյանի թեկնածությանը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն այսօր երկրորդ անգամ դեմ քվեարկեցին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությանը:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը «Հայաստան» խմբակցությանն առաջարկեց կրկին ընդդիմության մեջ փնտրեն նոր թեկնածություն՝ հավելելով, որ հակառակ դեպքում իրենք կարող են 5 օրը մեկ նիստ գումարել և մերժել Արթուր Ղազինյանի թեկնածությանը:
«Իմ համար դա ողբերգություն է, որ ես վստահ եմ, կարծում եմ և պնդում եմ, որ երկրի ղեկավարությունը պետական դավաճանություն է գործել, ես ինքս իմ մեջ ուզում եմ այն մերժել, ուզում եմ ասել՝ ժողովուրդ ջան այդպիսի բան չի եղել, ես ինքս համոզվեցի և ներողություն եմ խնդրում դրա համար»,-իր ավարտական խոսքում հայտնեց Արթուր Ղազինյանը և հայտարարեց, որ եթե իրեն տան հնարավորություն հանձնաժողովում աշխատել՝ լավ կլինի, եթե ոչ՝ կշարունակվի այս ամեն ինչը:
Հարակից հրապարակումներ`
- Առերևույթ սա համապատասխանում է պետական դավաճանության հանցակազմին. Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանի գործողությունների մասին
- Հայաստան» խմբակցությունն Արթուր Ղազինյանին կրկին առաջարկեց Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնին