Գվինեայում զինվորականները տապալել են պաշտոնավարման ժամկետները չեղարկած նախագահին
Գվինեայի բանակի հատուկ նշանակության ջոկատները հայտարարել են 83-ամյա նախագահ Ալֆա Կոնդեի տապալման և կառավարության լուծարման մասին: Այս մասին գրում է BBC-ն։
Պաշտպանության նախարարությունը նախօրեի կեսօրին հայտարարել է, որ հեղաշրջման փորձը խափանվել է, սակայն նախագահն ինքը դեռ չի ներկայացել հանրությանը, իսկ ապստամբները հայտարարություններ են անում հեռուստատեսությամբ:
Զինվորականները հայտարարել են, որ նախագահն իրենց ձեռքում է, անվտանգ վայրում, երկրում պարետային ժամ է սահմանվել, փակվել են սահմաններն ու կառավարության անդամներին հրամայել են մասնակցել երկուշաբթի օրը կայանալիք արտակարգ նիստին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները