Լոսի Քիսոն ու նրա մեդալը
Ամերիկաբնակ Քրիստինե Հալաջյանը, ով ֆեյսբուքյան օգտատերերի շրջանում հայտնի է իր ուղիղ եթերներով ու «Լոսի Քիսո» մականունով, եկել է Հայաստան ու Ռազմիկ Վասիլյանի հիմնադրած «Հայոց ազգային բանակ» ՀԿ-ի կողմից մի «մեդալ» է ստացել, որը կոչվում է Ասպետ Մեծն Տիգրան։
Այդ կինն էլ խոստովանում է՝ չի հասկանում, թե իր ինչ արժանիքների համար նրան այդ մեդալը տվեցին, բայց շնորհակալ է։
Մեդալի հանձնումը Լոսի Քիսո անունով հայտնի օգտատիրոջը բազմաթիվ քննադատությունների է արժանացել։
Նշենք, որ այդ մեդալը որևէ կապ չունի «Տիգրան Մեծ» շքանշանի հետ, որը շնորհվում է Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար:
Այնինչ հանրության քննարկումը հենց այս հողի վրա է՝ մարդիկ խառնել են հկ-ական անիմաստ մեդալը պետական շքանշանի հետ։
Պետականը կոչվում է Տիգրան Մեծի շքանշան, ութաթև աստղ է (միմյանց հերթագայող 2 հավասարաչափ քառակուսի): Շքանշանը բոլոր անկյունագծերով 55 մմ է: Շքանշանը պատրաստված է 585 հարգի ոսկուց և 925 հարգի արծաթից: Շքանշանի վրա ագուցված են տարբեր չափերի 23 ադամանդ և 8 արհեստական սուտակ: