ՆԱՏՕ-ն մտահոգված է Չինաստանի և Ռուսաստանի հրթիռային հնարավորությունների աճով
ՆԱՏՕ-ն մտահոգված է Չինաստանի և Ռուսաստանի հրթիռային հզորությունների աճով և կոչ է անում լինել ավելի թափանցիկ։ Այս մասին հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ զենքի վերահսկման, զինաթափման և զանգվածային ոչնչացման զենքի չտարածման վերաբերյալ ՆԱՏՕ-ի ամենամյա համաժողովի բացմանը՝ գրում է Ռիա Նովոստին։
Համաժողովը տեղի է ունենում սեպտեմբերի 6-7-ը։ Տասնյոթերորդ անգամ անցկացվող համաժողովի կազմակերպիչներն են Հյուսիսատլանտյան դաշինքը ՝ Դանիայի ԱԳՆ-ի հետ միասին:
«Ռուսաստանը շարունակում է անտեսել և խախտել կանոնները: Ռուսաստանը զարգացնում է իր միջուկային հնարավորությունները, ներառյալ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները»,- ասել է Ստոլտենբերգը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը շահագործման է հանձնել գերձայնային համակարգեր, փորձարկել օդային բալիստիկ հրթիռներ ու միջուկային հրթիռներ:
«Չինաստանը արագ զարգացնում է իր միջուկային ներուժը: Այս ամենը տեղի է ունենում առանց որևէ սահմանափակումների և թափանցիկության, ինչը մտահոգություն է առաջացնում»,- ավելացրել է պաշտոնյան։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում