Լիբիան բանտից ազատել է բռնապետ Քադաֆիի որդուն
Լիբիայի բանտից ազատ է արձակվել սպանված բռնապետ Մուամար Քադաֆիի որդին՝ ալ-Սաադի Քադաֆին, որը տապալվել էր 2011 թվականին։ Այս մասին, DW-ի հաղորդմամբ, նախօրեին հայտարարել է երկրի արդարադատության նախարարությունը:
Իտալիայում նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ ալ-Սաադին ավելի քան յոթ տարի Տրիպոլիի բանտում էր՝ ցուցարարների դեմ կատարված հանցագործությունների և 2005 թվականին Լիբիայի ֆուտբոլի մարզիչ Բաշիր ալ-Ռայանիի սպանության համար:
Հոր իշխանության 42 տարիներին որպես փլեյբոյ հայտնի ալ-Սաադին արդարացվել է 2018-ին՝ Ռայանիի սպանության գործով վերաքննիչ բողոքում, իսկ կիրակի մամուլի հրապարակումներում ասվում է, որ նա արդեն մեկնել է Թուրքիա:
Ալ-Սաադի Քադաֆին Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիի ութ երեխաներից մեկն էր:
2011-ին երկրում տեղի ունեցած ապստամբության արդյունքում Քադաֆին ձերբակալվեց և սպանվեց իր երեք որդիների հետ միասին: Նրա ընտանիքի անդամները երկրից փախան արաբական աշխարհի այլ մասեր, ներառյալ Ալժիր և Լիբանան:
Հարակից հրապարակումներ`
- Քադդաֆիի որդին օգնություն է խնդրել Պուտինից
- Քադաֆիի առևանգված որդին ազատ է արձակվել
- Լիբիայում դատում են Քադաֆիի ավագ որդուն
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները