Շարմազանով. Իշխանությունից պակաս վտանգավոր չեն հովհարային անջատումներով գործող «ընդդիմադիրները»
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է.
«Ապազգային իշխանությունից պակաս վտանգավոր չեն հովհարային անջատումներով գործող, ժամանակին «կոկորդ պատռող», իսկ այսօր հարմարվող «ընդդիմադիրները»։
Սրանց համար է ասված, «ով էշ՝ նա փալան»։
Սրանց համար չկա գաղափարախոսություն ու սկզբունքայնություն։
Որպես կանոն սրանք պատրաստ են ցանկացած «դեր խաղալ»։
Սրանք կարող են լինել «թունդ ընդդիմադիրից» մինչև «կառուցողական ընդդիմադիր»։
Սրանց ֆունկցիան է խառնել քաղաքական դաշտն ու «կառավարելի քաոս» տարածել։
Սրանք տեսակով «ստրուկ» են փողին, «շեֆերին», պաշտոնին, իսկ երբեմն նաև մանդատին։
Երբեմն սրանք ամենաբարձրն են «հայհոյում»,որ իրական բովանդակային խոսքը ստվերվի։
Դեռ երեկ սրանք բարձր գոռում էին՝ «Նիկոլ հեռացիր», իսկ այսօր «պատերի տակ» ուղիներ են փնտրում իրենց ծառայությունները մատուցել ռեժիմին։
Խնդիրն այն է, որ այս տեսակը մի տեղ հավաքված չէ։ Սրանք կան գրեթե ամենուր ու դրանով ավելի մեծ չարիք են ներկայացնում։
Բայց ամենազզվելին սրանց մոլի «օտարապաշտությունն» ու «դրսի դաբրոներին» ապավինելն է։
Սրանք մեր պետության մեջ իրականացնում են կործանարար « 5-րդ շարասյան» դեր»»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի պետական շահերից է բխում սերտացնել հայ-ռուսական դաշնակցությունը․ Էդուարդ Շարմազանով
- Շարմազանով. Հայաստանը կորցնելու է այնքան ժամանակ, քանի դեռ պարտության գլխավոր խորհրդանիշը բազմած է «աթոռին»
- Շարմազանով. Կապիտուլյանտների «չերեզ Ադրբեջանի հարավ՝ դեպի Ռուսաստան» թեզը լրիվ «սպանում» է
- Շարմազանով. Ազգային ընդդիմությունն առաջին փուլում 50+1 ձայները կունենա
- Շարմազանով. Այս ընտրությունները նոր Ավարայր են
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին