Մենք չկարողացանք օգտագործել մեր հնարավորությունները. Խոակին Կապառոս
«Խաղի արդյունքն ամեն ինչի մասին վկայում է։ Շատ մեծ առավելություն ուներ Գերմանիայի հավաքականը։ Մենք չկարողացանք օգտագործել մեր հնարավորությունները»,- հետխաղային ասուլիսում ասել է Հայաստանի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը՝ մեկնաբանելով աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 5-րդ տուրի խաղում Գերմանիայի հետ հանդիպումը:
Հիշեցնենք, որ Գերմանիա-Հայաստան հանդիպումն ավարտվել է 0։6 հաշվով:
Նա նշել է, երբ չեն խաղում համապատասխան ռիթմով, հաապատասխան պրեսինգ չեն իրագործում, նման ավարտ է ունենում:
«Առաջին խաղակեսում ոչ մի խախտում չարեցինք։ Նման որակյալ թիմերի դեմ, որոնք այդքան արագ են, այդքան բարձր տեխնիկա ունեն, այսպես է ամեն ինչ ստացվում»,- ասել է Խոակին Կապառոսը:
Գերմանիայի հավաքականը 12 միավորով գլխավորում է J խմբի մրցաշարային աղյուսակը։ Հայաստանի հավաքականը 10 միավորով երկրորդն է։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան