Սրանց առաջ խնդիր է դրված, այլապես չէին վերընտրվի. Արտակ Զաքարյան
«Զուտ քաղաքական նպատակն ուժի ցուցադրումն էր քաղաքական դաշտի համար՝ ոչ հասարակության համար և սեփական թիմի վրա էլ Նիկոլը լիարժեք վստահություն չունի և այն նույնպես սեփական թիմին պրոցեսների մեջ ներգրավելու, հետագայում նաև քրեական և անցանկալի երևույթների միջով անցկացնելն է»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը՝ գնահատելով ԱԺ-ում կազմակերպված ծեծկռտուքը:
Զաքարյանը նշեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո տեղի ունեցած գործընթացները ցույց են տվել, որ Փաշինյանի թիմում էլ կարող են արտահոսքեր լինել:
Ըստ բանախոսի՝ Նիկոլ Փաշինյանը լավ հասկանում է իրավիճակը, որ առաջիկայում պետք է գնա սահմանազատման աշխատանքների և հնարավոր է նաև ցանկացած պահի նման զարգացումներ տեղի ունենան իր թիմում:
«Իշխանության ներսում էլ գնում են պրոցեսներ, խմորումներ, որոնք նաև շաղկապվում են արտաքին քաղաքական որոշ զարգացումների հետ, նրանք են աշխատում Նիկոլի թիմի մեջ որոշակի կղզյակներ ձևավորելու՝ հետագայում նրան իրենց ցանկալի թեկնածուով փոխելու, կամ զարգացումներն իրենց համար ցանկալի հունով տանելու համար»,-հայտնեց ԱԺ նախկին պատգամավորը և հավելեց, որ դրանք լատենտ պրոցեսներ են, որոնք նաև ներքաղաքական կյանքի մասն են կազմում:
Զաքարյանը պնդեց, որ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի նպատակը նաև ընդդիմության քաղաքական կապիտալը մաշացնելն է, ինչը երևում էր նաև ելույթների ժամանակ, երբ ընդդիմության բովանդակային ելույթները վերածվում էին սկանդալի և ժողովուրդը չէր կարողանում լսել ընդդիմության խոսքը:
«Սրա մեջ պատահականություն չակ, սրանց առաջ խնդիր է դրված, այլապես չէին վերընտրվի»,-ասաց Զաքարյանը և նկատեց, որ ընտրությունների ելքը որոշակի քաղաքական տեխնոլոգիաների և քաղաքական շահերի որոշակի դասավորվածության արդյուքն էր, այլապես համաշխարհային պատմության մոջ կապիտուլացիոն փաստաթուղթ ստորագրած որևէ իշխանություն չեն վերընտրվել և այն նաև տվյալ իշխանությանն է անհրաժեշտ՝ սեփական ռեաբիլիտացիայի համար:
Ըստ Զաքարյանի խոսքի՝ քանի որ ՔՊ-ն դրված է տարբեր արտաքին շահերի հիմքում, հետևաբար ոչ մեկին չի հետաքրքրում ՔՊ-ն և նրա ռեաբիլիտացիան.
«ՔՊ-ին ինքնասպանության տանելով՝ փորձում են վերացնել Հայաստանի դերը Հարավային Կովկասում և՛ անվտանգային առումով, և՛ կոմունիկացիոն, հետագայում նաև էներգետիկ պրոյեկների առումով»,-ասաց ՀՀԿ անդամը և հավելեց, որ այն դերը, որը Հայաստանը ուներ 1994 թվականի մայիսի 12-ից մինչև 2020 թվակյանի նոյեմբերի 9-ը, մեր ձեռքից խլված է և ՀՀ-ն այլևս անվտանգություն արտադրող պետություն չէ, այլ նաև նրա քաղաքացիները և տնտեսությունը անվտանգ չեն:
Արտակ Զաքարյանը համոզմունք հայտնեց, որ ելքը Արցախյան հակամարտության մեջ ՀՀ-ի ինքնուրույն դերի վերականգնելն է:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին