ԲԴԽ-ում կայացել է դատավոր Գագիկ Խանդանյանի գործով նիստը
Սեպտեմբերի 6-ին, ԲԴԽ-ում կայացել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ներկայացված՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի կողմից «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի և «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները խախտելու վերաբերյալ միջնորդության քննության կապակցությամբ հրավիրված նիստը:
Ինչպես տեղեկացնում են Բարձրագույն դատական խորհրդից, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցիչը նշել է եզրակացության հիմքերը, պատասխանել իրեն ուղղված հարցերին:
Նիստը կշարունակվի սեպտեմբերի 13-ին, ժամը՝ 15.20-ին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում