ԲԸՏՄ-ն «Էլիտար որսի» սիրահարներին խստորեն զգուշացնում է
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սիրողական որսաշրջանի մեկնարկին զուգահեռ որսի կանոնների խախտումների կանխարգելման, ապօրինի որսի դեպքերը բացառելու նպատակով ուժեղացված վերահսկողություն է իրականացնում հանրապետության բոլոր որսահանդակներում։ Այս մասին տեղեկացնում է ԲԸՏՄ մամուլի ծառայությունը։
ԲԸՏՄ տեսուչները ՀՀ Կոտայքի մարզի Զովաշեն համայնքի հարակից որսահանդակում հայտնաբերել են քաղաքացի Ա.Մ.-ի կողմից հացահատիկի դաշտում, օրենքով արգելված եղանակով որս կատարելու համար նախատեսված էլեկտրոնային ձայնարձակիչ սարքի (МАНОК) տեղադրման դեպք, կազմել արձանագրություն, սարքը վերցրել։
Տեսչական մարմինը «Էլիտար որսի» սիրահարներին խստորեն զգուշացնում է անվերապահորեն հետևել օրենքով սահմանված որսի կանոններին և հորդորում զերծ մնալ «էլիտար հաճույքներից»՝ օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում կիրառվելու են խիստ պատժամիջոցներ։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում