Քաշի մեջ խաբող 2700 տարեկան կշռաքար է հայտնաբերվել Դավթի քաղաքից
Հին Երուսաղեմում Դավթի քաղաքի հյուսիսային մասում պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերել են կշռաքար, որը շուրջ 2700 տարեկան է: Այս մասին գրում է «planet-today»-ը։
Գտածոն իրենից ներկայացնում է ընդամենը 14 միլիմետր անկյունագծով կշռաքար, որը պատրաստված է կարծր, հարթ, լավ հղկված կարմրավուն կրաքարից և դրա վերին մասում կան զուգահեռ գծեր, որոնք մատնանշում են դրա քաշը, որը ժամանակակից չափումներով կազմել է 0,944 գրամ: Իրականում կշռաքարի քաշը երեք անգամ ավել էր, քան գրված էր դրա վրա՝ առնվազմ 3,61 գրամ էր:
Գիտնականները պարզել են, որ այդպիսի ծագումը բացատրվում է նրանով, որ կշռաքարը կարող էր օգտագործվել առևտրի մեջ մարդկանց խաբելու համար: Ունենալով ծանր և թեթև կշռաքարեր՝ առևտրականներն օգտագործել են դրանք համապատասխան կերպով ապրանքները գնելու կամ վաճառելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները