Թալիբանը հայտարարել է, որ շահագրգռված է ՌԴ-ի, Իրանի և Պակիստանի հետ հարաբերությունների մեջ
Թալիբան շարժումը շահագրգռված է Ռուսաստանի, Իրանի և Պակիստանի հետ հարաբերություններ կառուցելու հարցում։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ վկայակոչելով Աֆղանստանի Փրկության բարձրագույն խորհրդի ղեկավար, Թալիբանի նախկին դաշտային հրամանատար Մոհամադ Աքբար Ագային։
«Ռուսաստանը մեր հարևանն է: Մենք պետք է կառուցենք ընդգրկուն հարաբերություններ Մոսկվայի հետ, քանի որ դա բխում է և թալիբների, և ՌԴ-ի շահերից: Իրանն ու Պակիստանը ևս երկրներ են, որոնց հետ պետք է հարաբերություններ կառուցել: Նրանք մեր կարիքն ունեն, և մենք պետք ենք նրանց»,-նշել է նախկին հրամանատարը:
Մոհամադ Աքբար Ագան հայտարարել է, որ թալիբները դեմ չեն Քաբուլում ԱՄՆ դեսպանատան բացմանը, սակայն ներկայում դրանից խուսափում է Վաշինգտոնը:
«Նախքան Աֆղանստանում ԱՄՆ-ի ներխուժումը կար հնարավորություն, որ Վաշինգտոնի հետ հարաբերությունները լավ են եղել: Սակայն ԱՄՆ ներխուժումից եւ նրանց հանցագործություններից հետո հարաբերությունները վատթարացել էին»,-ասել է նա:
«Մենք կարծում ենք, որ «Թալիբանը» դեմ չի լինի Աֆղանստանում ԱՄՆ դեսպանատան բացմանը: Սակայն ԱՄՆ-ն մտահոգվում է երկրում ներկայիս իրավիճակով, և որոշ ժամանակ դեսպանատուն, ըստ ամենայնի, չի լինի»,-նշել է Ագան:
Հարակից հրապարակումներ`
- Թալիբանը Փանջշերում հաջողություններ է գրանցում՝ Պակիստանի բանակի հետախուզության ղեկավարի` Քաբուլ այցից հետո․ իրանագետ
- Թալիբներն արցունքաբեր գազ են կիրառել բողոքի ակցիայի մասնակից կանանց նկատմամբ
- Թալիբները հայտարարել են Աֆղանստանի լիակատար վերահսկողության մասին