Թալիբանը Փանջշերում հաջողություններ է գրանցում՝ Պակիստանի բանակի հետախուզության ղեկավարի` Քաբուլ այցից հետո․ իրանագետ
Իրանագետ Գարիկ Միսակյանը գրում է, թե թալիբները, կարծես թե, Պակիստանի բանակի ավիահարվածների օգնությամբ ամբողջությամբ գրավել են Փանջերի կենտրոնական հատվածները և շարժվում են առաջ։
«Փանջշերի դիմադրությունը ծանր ժամանակներ է ապրում։
Թալիբները, կարծես թե, Պակիստանի բանակի ավիահարվածների օգնությամբ ամբողջությամբ գրավել են Փանջերի կենտրոնական հատվածները և շարժվում են առաջ։
Ըստ տեղեկությունների՝ Ամրուլլահ Սալեհը փախուստի է դիմել դեպի Տաջիկստան, զոհվել են դիմադրության շարժման խոսնակ Ֆահիմ Դաշթին, գեներալներ Աբդոլվադուդ Զարեհը, Գուլհեյդար Խանը, Մունիբ Ամիրին։ Նշվում է, որ Ահմադ Մասուդը դեռևս ապահով վայրում է գտնվում։
Հ.գ. Հատկանշական է, որ Թալիբանի հաջողությունները սկսվեցին Պակիստանի բանակի հետախուզության ղեկավար Ֆայզ Հանիդի` Քաբուլ կատարած այցից հետո»։
։
Հարակից հրապարակումներ`
- Համիդ Քարզայը երկխոսության կոչ է անում Թալիբանի և Փանջշիրի դիմադրությանը
- Թալիբները ռազմական գործողություն կսկսեն Փանջշերում դիմադրության ուժերի դեմ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան