Թալիբներն գնդակահարել են 8 ամսական հղի կնոջը ամուսնու և երեխաների աչքի առաջ
Աֆղանստանի ոստիկանության նախկին աշխատակցուհի Բանու Նեգարը «Թալիբան» արմատական շարժման կողմից գնդակահարվել է ամուսնու և երեխաների աչքի առաջ. կինն ութ ամսական հղի էր։ Այս մասին տեղեկացնում է «BBC»-ն։
Դեպքը տեղի է ունեցել Գոր նահանգում՝ կնոջ հայրական տան մոտ: Աղբյուրը նկատում է, որ սպանությունը կատարվել է Աֆղանստանում կանանց նկատմամբ ճնշումների աճի մասին լուրերի ֆոնին:
Թալիբները BBC-ին հայտնել են, որ իրենք կապ չունեն Նեգարի մահվան հետ և հետաքննում են միջադեպը:
Սակայն BBC-ին երեք աղբյուր հայտնել է, որ շաբաթ օրը թալիբները ծեծել և գնդակահարել են Նեգարին ամուսնու և երեխաների աչքի առաջ: Երեք զինված մարդ ժամանել է տուն և խուզարկել այն, ապա կապկպել ընտանիքի անդամներին:
Հարակից հրապարակումներ`
- Թալիբանը Փանջշերում հաջողություններ է գրանցում՝ Պակիստանի բանակի հետախուզության ղեկավարի` Քաբուլ այցից հետո․ իրանագետ
- Թալիբներն արցունքաբեր գազ են կիրառել բողոքի ակցիայի մասնակից կանանց նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում