Իրանը տնտեսական դիվանագիտությամբ կարող է վերականգնել Իրան-Ադրբեջան-Հայաստան երկաթգիծը․ Իրանի երկաթուղիների նախկին գործադիր տնօրեն
Իրանի երկաթուղիների նախկին գործադիր տնօրենն համոզվածություն է հայտնել, որ «Իրանի տնտեսական դիվանագիտությամբ և միջնորդությամբ Իրան-Ադրբեջան-Հայաստան երկաթգիծը կարող է վերականգնվել, որպեսզի նրա տնտեսական շահերը օգուտ բերեն երեք երկրներին, և Ջուլֆայի երկաթուղային ճանապարհը կրկին ակտիվանա Իրանում»: Այս մասին գրում է Pars Today-ը։
Նշվում է, որ Իրան-Հայաստան երկաթուղային գծի կառուցման և Իրանի ու Հայաստանի միջև սահմանային կապերի արգելափակման գործում Ադրբեջանի վերջին տեղաշարժերի պատճառով այդ երկրին շրջանցելու մասին Իրանի երկաթուղիների նախկին գործադիր տնօրեն Մոհսեն Փուրսեյեդ Աղային ասել է.«Իրանի և Հայաստանի միջև կար հին երկաթուղի, որը Ջուլֆայի տարածքով միանում էր Ադրբեջանին և այնտեղից Հայաստանին, սակայն այս երկաթգծի մի մասը, որը կապում էր Իրանին, Ադրբեջանին և Հայաստանին, երեք տասնամյակ առաջ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած պատերազմի ժամանակ պայթեց և երեք երկրների միջև երթուղին կտրվեց»:
Իրանի երկաթուղիների նախկին գործադիր տնօրենը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի հետ բանակցություններ են տեղի ունենում նոր երկաթգծի կառուցման համար, և Հայաստանը շահագրգռված է, որ երկու երկրների միջև նոր երկաթգիծ կառուցվի, բայց խնդիրն այն է, որ իր ցանկությունն ապացուցելու համար Հայաստանը պետք է իր տարածքում մեկնարկի նոր երկաթուղային գծի կառուցումը և չպետք է լինի այնպես, որ Իրանը միայնակ իրականացնի այս նախագիծը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին