Ուջանի խաղողագործները փակել են Երևան-Աշտարակ մայրուղին
Արագածոտնի մարզի Ուջան համայնքի խաղողագործները փակել են Երևան-Աշտարակ մայրուղին: Նրանք պահանջում են՝ մարզի ղեկավարը, պետական համապատասխան գերատեսչություններից մարդիկ կան այստեղ ու իրենց հարցերին լուծում տան:
«Փաշինյանը որ ասում է 4 միլիարդ են փոխանցել, դա այսօր դուրս է գալիս կամ փուչիկ, կամ ծանոթի միջոցով կամ էլ չգիտեմ ինչպես: Այսօր խաղողի գործարանների կեսը հրաժարվում են խաղող ընդունել, ասում են՝ անցած տարվանից իրենց հորերը լիքն է, մեկ կիլոգրամ խաղող ընդունելու ձև չունեն:
Որն էլ ընդունում է՝ ասում է 115 դրամ: Պռոշյանի պունկտը բացվել է Հոկտեմբերյանում, երկու օրում 100 ավտո հերթ է, պայմանագրում էլ հատուկ նշված կետ կա, որ իրենց համապատասխան որակ չստանալու դեպքում գնիջեցում է լինելու, այսինքն հերքի չէ խաղողն այսօր մեկ շիշ սովորական ջրի գին չի կազմում, հիմա էլ ասում են գնիջեցում: Կարող է ասեն 60 դրամ, դատարկում ես, դատարկի»,- նշեցին բողոքող խաղողագործները:
Նրանք հարց են տալիս, թե ինչպես պետք է ապրեն՝ հարկ են տալիս, կենսաթոշակ, «տեխասմոտրի» համար են վճարում:
«Ասում են՝ 300 մանկապարտեզ ենք սարքում: Մանուկ պետք է ունենաս, որ մանկապարտեզը լցնես: Մանուկ ծնողին տարան գյուլին»,- ասաց բողոքող ուջանցիներից մեկը:
Հարակից հրապարակումներ`
- Խաղողի մթերման վարկերի ժամկետը 1 տարուց երկարացվել է մինչև 3 տարի
- Պռոշյանի գործարան. Խաղողի մթերման ծավալն այս տարի կլինի ոչ պակաս, քան նախորդ տարի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան