Քաբուլից հեռանալիս բրիտանական զինվորականները փարաջա են հագել
Մեծ Բրիտանիայի օդուժի հատուկ ծառայության մոտ 20 անդամ ստիպված է եղել հարյուրավոր կիլոմետրեր անցնել՝ Աֆղանստանից հեռանալու համար: Այս մասին գրում է «express.com»-ը։
Աֆղանստանի հարավային շրջանում գաղտնի առաքելություն իրականացնող բրիտանական ուժերին զգուշացրել էին, որ որևէ ուղղաթիռ չի կարողանա տարհանել նրանց երկրից: Դրանից հետո զինվորականները խորամանկ ծրագիր են մշակել՝ թալիբների դրոշները թափահարելով հասնել Քաբուլ:
Մայրաքաղաք հասնելուն պես նրանք քողարկվել են փարաջաներ կրելով, որպեսզի կարողանան տեղաշարժվել առանց ուշադրություն գրավելու:
Աղբյուրը բրիտանական պարբերականին հայտնել է, որ զինվորականները թողել են իրենց բոլոր զենքերն ու սարքավորումները և միայն մեկական հրացան են վերցրել: Հասնելով մայրաքաղաքում գործող ստուգման անցակետերին՝ նրան կերպարանափոխվել են, որպեսզի անցնեն անխոչընդոտ:
Աղբյուրը նշում է, որ «որոշ վտանգավոր պահեր են եղել, սակայն թալիբները չեն ցանկացել հանել տալ փարաջաները»:
Հարակից հրապարակումներ`
- Քաբուլում անկանոն կրակոցների հետևանքով զոհվել է 17 մարդ
- Քաբուլի օդանավակայանում սպանել են բլոգեր կնոջ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան