Արագիլներին սպիտակեցնել դեռ չի հաջողվում
Շարունակելով Սպիտակ արագիլների փրկարարական աշխատանքները, այս անգամ Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը կամավորների հետ միասին իրականացրել է մաքրման աշխատանքներ:
Միության ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, նպատակն է մաքրել թռչուններին իրենց պատող նյութից, հետագայում բնություն բաց թողելու համար:
Աշխատանքները իրականցվել են Երևանի կենդանաբանական այգում:
Միությունը շնորհակալություն է հայտնում նաև կամավորներին անձնվեր աշխատանքի համար:
Ավելի վաղ միությունը, վկայակոչելով Արարատի մարզում իրականացրած ուսումնասիրությունների արդյուքնենրը, հայտարարել էր, որ արագիլների գրեթե 60 % - ը աղտոտված են։
«Սա հսկայական թիվ է և խոսում է տարածաշրջանում մեծ էկոլոգիական աղետի մասին»,-նշել էին փորձագետները։
Նկարները՝ Անի Խաչատրյանի։
Հարակից հրապարակումներ`
- Սպիտակ արագիլները կրկին աղտոտվում են․ ո՞րն է աղտոտման պատճառը
- Արարատի մարզում արագիլների գրեթե 60 տոկոսն աղտոտված է
- Աղտոտված արագիլներ տեսնելիս անհապաղ զանգահարեք այս հեռախոսահամարներով
- Ըստ տեսչական մարմնի՝ Արմավիրի մի շարք համայնքներում աղտոտված արագիլներ չեն հայտնաբերվել
- Աղտոտված արագիլներ՝ Երասխահունում
- Արագիլները Հովտաշենից «չեն նեղացել»
- Արագիլների գործը «մեռավ»
- Ինչո՞ւ է «արագիլների գործը» քնել
- Հանցավոր ու անհայտ ձկնարտադրողի պատճառով արագիլների անկումը շարունակվում է
- Արագիլների աղտոտվածության աղբյուրը դեռ ամբողջությամբ պարզ չէ
- Արագիլների աղտոտվածության փաստի վերաբերյալ հարուցված է վարչական վարույթ
- Արագիլների աղտոտման աղբյուրը, ըստ երևույթին, թառափի ձկնաբուծարաններն են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան