Սահմանազատման մասին խոսելը Փաշինյանի միակ գործիքն է իր իշխանությունը պահելու համար.Արտակ Զաքարյան
«Գրավյալ տարածքներում կումունիկացիաների և սոցիալ-տնտեսական կյայնքի շատ արագ վերականգնմամբ, միջազգային ներդրումների համար բաենպաստ պայմաններ ստեղծելով, այն յուրացնելով՝ Արդրբեջանը փորձում է աշխարհին համոզել, որ նույնը կարող է անել նաև Արցախում»,-ասուլիսում հայտնեց պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը՝ ներկայացնելով Ադրբեջանի վարած քաղաքականությունը:
Նկատելով, որ Ադրբեջանը ցանկանում է Հայաստանին դուրս թողնել Արցախի հարցում ունեցած դերակատարությունից՝ բանախոսը հիշատակեց Ալիևի օգնականի այն հայտարարությունը, ըստ որի՝ Ադրբեջանը փորձում է Ռուսաստանի հետ քննարկել Արցախի լրացուցիչ անվտանգային հարցերը:
«Սրանք զարգացումներ են, որ մեր կողքով են անցնում և Հայաստանի՝ այսպես կոչված իշխանությունները դրան համարժեք որևէ այլընտրանքային գործընթաց չեն իրականացնում»,- հայտնեց Արտակ Զաքարյանը և նշեց, որ քայլեր պետք է արվեն և դրա համար հիմնական շեշտը պետք է դրվի Ռուսաստանի վրա:
Պաշտպանության նախկին փոխնախարարը կարևորեց Ռուսաստանի խաղաղապահ առաքելության մի քանի ժամկետի ապահովումը և կարծիք հայտնեց, որ այն ձռնտու չէ Ադրբեջանին, որը նույնիսկ փորձում է տարբերակներ գտնել և վաղաժամկետ դադարեցնել խաղաղապահ առաքելությունը՝ փաստելով, որ Բաքուն առ այսօր չի հաստատել խաղաղապահների մանդատը:
Զաքարյանը գտնում է, որ խաղաղապահներն այսօր Արցախի անվտանգության միակ երաշխիքն են:
Նա նաև կարևորեց Արցախում սոցիալ-տնտեսական իրավիճակի արագ և համալիր լուծումը, քանի որ ներկայիս իշխանությունների հատվածական լուծումները հեռանկարային չեն, իսկ ներդրումների համար վստահության մթնոլորտ ձևավորելու համար պետք է Ռուսաստանի հետ աշխատել:
Արտակ Զաքարյանը շեշտեց, որ այս իշխանություններից այդ ուղղությամբ որևէ ակնկալիք չունի, ուղղակի ներկայացնում է այն, ինչ պետք է արվի Արցախի համար:
«Ցանկացած ընդդիմադիր գործողության՝ քաղաքական իմաստով առաջին կետը պետք է լինի, հենց հիմա ազտատվել այս իշխանություններից, որովհետև վաղը ցանկացած պահի կարող են անդառնալի, անցանկալի պրոցոսներ լինել»,-ասաց Զաքարյանը:
Նրա խոսքով՝ քանի որ գործող իշխանությունները ամբողջությամբ նստած են օտար շահերը սպասարկելու վրա, իրենք էլ ինքնագլուխ չեն և եթե նրանք վաղը գիտակցեն աղետի ողջ ծավալը, չցանկանան նոր աղետալի մեղք վերցնեն և ցանկանան հեռանալ՝ նրանց հեշտ չի լինի:
Նկատելով, որ երկու պետությունները սահմանազատում և սահմանագծում անում են այն ժամանակ, երբ իրապես տեսնում են դրա անհրաժեշտությունը՝ Արտակ Զաքարյանը հայտարարեց, որ ոչ մի երաշխիք չկա, որ սահմանազատման և սահմանանշման պրոցեսում նոր պատերազմի ռիսկեր չեն առաջանա:
«Սահմանազատում և սահմանանշում այս իրավիճակում՝ կապիտուլյանտի ղեկավարությամբ, նշանակում է մի կողմը պահանջատեր է, իսկ հայկական կողմը կամ պետք է ճանապարհներ գտնի խուսանավի, կամ բավարարի պահանջատիրոջ պահանջները, ինչը նշանակում է տարածքային նոր զիջումներ»,-ասաց ՀՀԿ խորհրդի անդամը և շեշտեց, որ այս դեպքում խոսքը գնում է Հայաստանի անվտանգության մասին:
Ըստ Զաքարյանի համոզման, եթե սահմանազատմամբ հնարավորություն ես տալիս թշնամուն վերահսկողություն իրականացնել ռազմավարական հանգույցների վրա, իսկ Հայաստանը անվտանգության առումով խորություն չունի, ապա նշանակում է, որ պետությունը դառնում է խոցելի:
Պաշտպանության նախկին փոխնախարարը գտնում, է որ սահմանազատման և սահմանագծման մասին Նիկոլ Փաշինյանը շատ է խոսում, քանի որ այն իր միակ գործիքն է իր իշխանությունը պահելու համար, բայց այս պահին Հայաստանին ձռնտու չէ սահմանազատում իրականացնել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան