ԱՄՆ-ն չի շտապի ճանաչել Թալիբանին՝ որպես Աֆղանստանի նոր կառավարություն
ԱՄՆ-ն չի շտապի ճանաչել Թալիբանին՝ որպես Աֆղանստանի նոր կառավարություն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին:
«Միացյալ Նահանգների որոշումը կախված կլինի նրանից, թե ինչ քայլեր կձեռնարկեն թալիբները հետագայում»,- ասել է նա։
Փսակին նաև հավելել է, որ Միացյալ Նահանգները չի սահմանափակվում պայմաններով Թալիբանի ճանաչման առումով։ Նա նշել է, որ ամեն ինչ կախված կլինի նրանց պահվածքից:
Երեքշաբթի օրը Թալիբանը հայտարարել է Աֆղանստանի նոր կառավարության անդամների մասին:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան չի շտապի «Թալիբանի» կառավարությունը ճանաչելու հարցում
- Քաբուլի փողոցներում ծանր կրակահերթեր են՝ Պակիստանի ու թալիբանի դեմ բողոքի ցույցերի ճնշման համար
- Թալիբանը հայտարարել է, որ շահագրգռված է ՌԴ-ի, Իրանի և Պակիստանի հետ հարաբերությունների մեջ
- Աֆղանստանի դիմադրության ուժերը ժխտում են «Թալիբանի» կողմից տարածված Փանջշերը վերահսկելու մասին լուրը
- Թալիբանը Փանջշերում հաջողություններ է գրանցում՝ Պակիստանի բանակի հետախուզության ղեկավարի` Քաբուլ այցից հետո․ իրանագետ
- Համիդ Քարզայը երկխոսության կոչ է անում Թալիբանի և Փանջշիրի դիմադրությանը
- Աֆղանստանի դեսպանը կոչ է արել չշտապել ճանաչել Թալիբանը
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա