07.09.2021. Կորոնավիրուսի 501 նոր դեպք է գրանցվել, 18 հիվանդ մահացել է
Հայաստանում սեպտեմբերի 6-ին կատարվել է 4659 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 501 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 398 մարդ, գրանցվել է մահվան 18 դեպք: Նրանցից 3-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, սեպտեմբերի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 245 765 դեպք, որոնցից 229 957-ն` առողջացած, 4939-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1167 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 6106 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9702 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 581 821 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 06.09.2021. Կորոնավիրուսի 239 նոր դեպք է գրանցվել, 13 հիվանդ մահացել է
- 04.09.2021. Գրանցվել է կորոնավիրուսի 621 նոր դեպք, 12 մահ
- 03.09.2021. Կորոնավիրուսի 595 նոր դեպք է գրանցվել, 19 հիվանդ մահացել է
- 02.09.2021. Կորոնավիրուսի 636 նոր դեպք է գրանցվել, 21 հիվանդ մահացել է
- 01.09.2021. Կորոնավիրուսի 615 նոր դեպք է գրանցվել, 15 հիվանդ մահացել է