Բաքվից երկու հայ ռազմագերի է վերադարձել Հայաստան
Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով Բաքվից Երևան է վերադարձրել երկու հայ զինծառայողների: Այս մասին տեղեկանում ենք Արցախում ռուս խաղաղապահների թելեգրամյան էջից։
Նա ադրբեջանական կողմին է հանձնել ադրբեջանական զինուժի զինծառայող Ջամիլ Բաբաևին, ով օգոստոսի 25-ին ձերբակալվել էր Արցախի տարածքում ՝ Մարտակերտ քաղաքում:
Սպուտնիկ Արմենիան գրել է, որ վերադարձող 2 գերիները հուլիսի 14-ին Սև լճի տարածքից անհետացած զինվորականներն էին՝ զինծառայող Արթուր Նալբանդյանն ու վարորդ Արամայիս Տոռոզյանը։
Հարակից հրապարակումներ`
- 16 օր անհետ կորած ավագ լեյտենանտի մասին տեղեկություն չկա
- Մարտակերտ ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի հետ կապված քրգործը փոխանցվել է ՔԿ
- Մարտակերտում ձերբակալված ադրբեջանցու հեռախոսում լուսանկարներ ու տեսանյութեր են հայտնաբերել
- Կորել է կապը ՀՀ ԶՈՒ զինծառայողի և վարորդի հետ. ՊՆ
- ՊՆ-ից հաստատել են. Երկու զինծառայողի հետ կապը կորել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան