Գյումրիում 1 տարեկան դստերը սպանած մայրը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում սեպտեմբերի 6-ին ավարտվել է Գյումրիում մանկահասակ երեխայի՝ Գայանե Ալեքսանյանի սպանության գործով դատական նիստը: Դատարանը, դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, վճռել է երեխայի մորը՝ 22–ամյա Անի Աշոտի Մինասյանին, մեղավոր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասով (սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը) և նրա նկատմամբ պատիժ նշանակել 10 տարի ժամկետով։
Մեղադրական եզրակացության համաձայն, Ա Մինասյանը 2019թ. օգոստոսի 30-ին ժամը 22:00-24:00-ն ընկած ժամանակահատվածում, ապօրինաբար մանկահասակ դստերը` 2018 թ. օգոստոսի 16-ին ծնված Գ.Ալեքսանյանին կյանքից զրկելու դիտավորությամբ, իր փաստացի բնակության վայրի բնակարանում կպչուն ժապավենով կապել է վերջինիս ձեռքերը և ոտքերը, բերանին փաթաթել կիսաշրջազգեստ, որից հետո նրան բնակարանից տեղափոխել և դրել է մոտակայքում` Շիրակացի փողոցում տեղակայված աղբարկղներից մեկի մեջ, ինչի հետևանքով վերջինս մահացել է:
2019 թվականի օգոստոսի 31-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանները հայտնաբերել են աղբամանում գտած երեխայի մորը
- Aravot. Գյումրիում աղբարկղում 1,5 տարեկան աղջիկ երեխայի դի են գտել
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա