Եղբայրներին մեղադրանք է առաջադրվել
Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է եղբայրների կողմից համաքաղաքացու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննչական կոմիտեից հայտնում են՝ քննությամբ պարզվել է, որ մարտի 19-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, 22-ամյա երիտասարդը 17-ամյա համաքաղաքացու հետ հեռախոսային խոսակցության ընթացքում հայհոյանք է հնչեցրել վերջինիս քրոջ հասցեին, ինչին նա պատասխանել է փոխադարձաբար:
Պարզաբանումներ ստանալու պատրվակով երիտասարդը, իր անչափահաս եղբոր հետ Էջմիածին քաղաքի Նավասարդյան փողոցում հանդիպել է համաքաղաքացուն և նշված հարցի շուրջ վիճաբանել, որի ընթացքում եղբայրները հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին: Այդ ընթացքում 22-ամյա երիտասարդն իր մոտ եղած կացնանման առարկայի ոչ սուր հատվածով մի քանի անգամ հարվածներ է հասցրել համաքաղաքացուն, այդ կերպ եղբայրները 17-ամյա երիտասարդին պատճառել են կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածք:
Ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ՝ եղբայրներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: 22-ամյա երիտասարդի նկատմամաբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ եղբոր նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա