Էրդողանը ավելի քան 30 միլիոն դոլար լոբբիստական գումար է վճարել Թրամփի դաշնակիցներին
Թուրքական կառավարությունը ավելի քան 30 մլն դոլար է վճարել ամերիկյան լոբբիստական ընկերություններին՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կառավարման չորս տարիների ընթացքում ազդեցություն ունենալու համար: Այս մասին գրում է Ahval News-ը։
Վարձատրված լոբբիստների թվում են Ռուդի Ջուլիանին՝ Թրամփի և նրա անձնական փաստաբանի մտերիմ դաշնակիցը, նշվում է «Օpen Secrets» անկախ ՀԿ-ի զեկույցում:
Անցյալ շաբաթ լուրեր տարածվեցին, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը նոր հետաքննություն է սկսել Ջուլիանիի աշխատանքի վերաբերյալ, որը կապված է Թուրքիայի կառավարության և թուրքական շահերի սպասարկման հետ։
Ասվում է, Թուրքիայի կառավարության համար Ջուլիանիի ջանքերի ճշգրիտ բնույթը երբեք չի մանրամասնվել, քանի որ նա Օտարերկրյա գործակալների գրանցման ակտով (FARA) երբեք չի գրանցել այն երկրները, որոնցում նա աշխատել է, օրինակ Թուրքիան և Ուկրաինան։
Հինգշաբթի օրը նաև հաղորդվել էր, որ Նյու Յորքից հետո վերաքննիչ դատարանը կասեցրել է Ռուդի Ջուլիանիի՝ Վաշինգտոնում փաստաբանական գործունեություն իրականացնելու լիցենզիան:
Ըստ նոր հրապարակված զեկույցի՝ թուրքական կառավարությունը Ջուլիանիի Greenberg Traurig LLP իրավաբանական ընկերությանը 2016-2020 թվականների ընթացքում վճարել է ավելի քան 5 միլիոն դոլար:
Թրամփի մեկ այլ մերձավոր դաշնակից, որին նույն ժամանակահատվածում միլիոնավոր դոլարներ է վճարել թուրքական կառավարությանը, Բրայան Բալլարդն է, որը Թրամփի երդմնակալության հանձնաժողովի փոխնախագահն էր և նրա անցումային թիմի անդամը:
Բալլարդը լոբբինգ է իրականացրել նաև Թուրքիայի կառավարության և Halkbank-ի անունից: Թուրքական կառավարությունից Ballard Partners-ը 2017 թվականին ստացել է 1,1 միլիոն դոլար, իսկ 2018-ին՝ 750,000 դոլար, մինչդեռ նույն ժամանակահատվածում Halkbank-ը նույն ընկերությանը վճարել է 2,25 միլիոն դոլար:
«Mercury Public Affairs» խորհրդատվական ընկերությունը, նույնպես Թուրքիայից ամենաբարձր եկամուտ գրանցողներից է և խոր կապեր ունի Թրամփի հետ, նշվում է նույն զեկույցում:
Ընկերությունը ներկայացրել է Թուրքիայի կառավարությունը և Թուրքիա-ԱՄՆ-ն բիզնես խորհուրդը, որը հայտնի է որպես TAİK: TAİK-ը 2018 թվականին ընկերությանը վճարել է գրեթե 3.9 միլիոն դոլար: Այն նաև ընկերությանը վճարել է 300.000 դոլար 2019 թվականին, իսկ ավելի քան 801.000 դոլար՝ 2020 թվականին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա