Հովհաննես Համբարձումյանի վնասվածքը լուրջ է, չի մասնակցի Լիխտենշտեյնի դեմ հանդիպմանը
Սեպտեմբերի 5-ին գերմանական Շտուտգարտում կայացած ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման J խմբի հինգերորդ մրցափուլի Գերմանիա - Հայաստան հանդիպման ընթացքում Հովհաննես Համբարձումյանը ազդրի մկանային վնասվածք էր ստացել և փոխարինվել:
ՀՖՖ ֆեյսբուքյան էջի հաղորդմամբ, բուժզննումը ցույց է տվել, որ վնասվածքը լուրջ է, և Հովհաննես Համբարձումյանը չի մասնակցի Լիխտենշտեյնի դեմ հանդիպմանը:
Համբարձումյանի վերականգնման կոնկրետ ժամկետները դեռ հայտնի չեն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի 6-րդ մրցափուլի հանդիպումը՝ Երևանում հյուրընալելով Լիխտենշտեյնի ընտրանուն: